ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Հոգեբանի սենյակ

Հիշողություն

Հիշողությունը  բարդ հոգեկան մի գործընթաց է, որի միջոցով ուղեղը  պահում եւ վերարտադրում է ինֆորմացիան։ Բոլոր մարդիկ ծնվում են հիշելու կարողությամբ, սակայն շատ քչերն են, որ ֆենոմենալ հիշողություն ունեն, ովքեր հիշում են մեծ քանակությամբ ինֆորմացիա եւ այն վերարտադրում շատ մեծ արագությամբ, գրեթե ոչինչ չեն մոռանում։ Այս ամենը կարող է լինել ժառանգականության կամ  մարզումների հետեւանք։

Փոքր երեխաների հիշողության  ծավալը փոքր է, այդ իսկ պատճառով մենք հազվադեպ ենք հիշում, թե մեզ հետ ինչ է պատահել փոքր տարիքում։  Տարիքի հետ մարդն ավելի ու ավելի շատ ինֆորմացիա է  կարողանում  հիշել ու վերարտադրել։  Կա  տեսակետ, որ տարիքի հետ մարդու հիշողությունը վատանում է, իհարկե, այստեղ կա ճշմարտություն, սակայն այս ամենն ավելի շատ կախված է մարդու անհատական առանձնահատկություններից։ Փաստ է, որ այն մարդիկ, ովքեր գիտությամբ են զբաղվում, մեծ տարիքում  բավական լավ հիշողություն են ունենում։ Մարդու հիշողությունը ոչ միայն պահում ու վերարտադրում է ինֆորմացիան, այլեւ ունի  ավելորդ ինֆորմացիան մոռանալու հատկություն։  Հիշելու եւ մոռանալու պրոցեսը դուրս է մեր վերահսկողությունից։

Գրեթե բոլորիս հետ էլ պատահել է, որ  մոռացել ենք  որեւէ մարդու անուն, կամ մոռացել ենք, թե որտեղ  ենք դրել  որեւէ իր։  Այդ ժամանակ  մեր տրամադրությունն ընկնում է, եւ մենք ջանքեր ենք գործադրում հնարավորինս շուտ հիշել մոռացվածը։ Հիշողության թերացումները կարող են պայմանավորված լինել լարվածությամբ, սթրեսներով։ Մարդու հիշողությունը հնարավոր է լավացնել ցանկացած տարիքում, հարկավոր է միայն որոշ միջոցներ իմանալ։


Եղեք   ուշադիր

Երբ դուք  ինչ-որ բան ցրված եք անում` կարդում եք, հեռուստացույց եք դիտում եւ այլն, այդ ժամանակ կդժվարանաք ինչ-որ բան հիշել։ Ուստի որեւէ գործողություն անելիս, սկզբում կենտրոնացրեք ձեր ուշադրությունը, հետո բարձրաձայն նկարագրեք ձեր տեսածը, ձեր գործողությունները։ Երբ ինֆորմացիան ֆիքսվում է մեր ուղեղում ոչ միայն տեսողության, այլեւ  խոսքի միջոցով, ապա  ավելի հստակ տեղ է զբաղեցնում մեր գլխուղեղում, ուստի այն մոռանալու հավանականությունը  փոքրանում է։


Մի շեղվեք

Ինչ-որ գործողություն անելիս փորձեք չշեղվել, օր.` գնում եք խոհանոց ջուր խմելու, սակայն այնտեղ հասնելուց անմիջապես հետո մոռանում եք, թե ինչի համար եք եկել։ Որպեսզի նման դեպքեր չլինեն, կարելի է մտքում կրկնել, թե ինչի համար եք գնում խոհանոց` "Ես գնում եմ խոհանոց  ջուր խմելու", եւ խոհանոցում ձեզ հանդիպող  որեւէ  բան  դժվար թե շեղի  ձեր ուշադրությունը։


Ստեղծեք տրամաբանական կապեր (զուգորդումներ)

Որպեսզի կարողանաք հիշել նոր ինֆորմացիան, տրամաբանական կապեր ստեղծեք այդ նոր ինֆորմացիայի եւ ձեզ  արդեն հայտնի, լավ հիշվող երեւույթի միջեւ։

Օր.` եթե ուզում եք հիշել որեւէ մեկի հեռախոսահամարը, ապա այդ համարի թվերը  կապեք այլ երեւույթների հետ` ձեր կամ ուրիշի տարիքի, ծննդյան թվի կամ այլ թվերի հետ։ Օր.` որպեսզի հիշեք որեւէ փողոցի անուն կամ` թե ինչ պիտի գնեք խանութից, լավ կլինի, որ հորինեք մի արտահայտություն, որտեղ կօգտագործվեն այդ անունները։


Պատկերավոր մտածեք

Պատկերավոր մտածողությունն օգնում է հիշել նոր անուններն ու դեմքերը։ Այսինքն, նոր անունը լսելիս այն նմանեցրեք որեւէ իրի կամ պատկերի, դա ձեզ կօգնի հիշել տվյալ մարդու անունը։


Մի քիչ սպասեք

Եթե չեք կարողանում հիշել ձեր զրուցակցի անունը, ապա ավելի լավ է չֆիքսվեք այդ մտքի վրա եւ հանգիստ շարունակեք  զրույցը։ Երբ դուք ճնշում չեք գործադրում հիշողության վրա, ապա անհրաժեշտ ինֆորմացիան ավելի արագ կհայտնվի։


Մարզեք ձեր հիշողությունը

Գեղեցիկ շրջանակի  մեջ դրեք մի բանաստեղծություն եւ այն տեղադրեք հարմար վայրում։ Ձեր նպատակն է անգիր անել այդ բանաստեղծությունը կարճ ժամանակահատվածում։ Սկզբում սկսեք սովորել փոքրիկ բանաստեղծություններ, օր.` քառատողեր,  եւ աստիճանաբար մեծացրեք ծավալը։ Այս  միջոցով դուք մարզում  եք ձեր հիշողությունը, եւ այն դառնում է ավելի ճկուն։


Մի փորձեք անել ամեն ինչ

Մարդիկ  հաճախ միաժամանակ մտածում են  բազմաթիվ հարցերի շուրջ։ Փորձեք հանգստանալ եւ որոշ գործեր հանձնեք ձեզ շրջապատող մարդկանց։ Այդ ժամանակ  դուք կսկսեք մտածել միայն հիմնական բաների մասին եւ ուղեղը չեք ծանրաբեռնի ոչ անհրաժեշտ ինֆորմացիայով։

Այն, ինչ հաճախակի եք կորցնում, միշտ միեւնույն տեղում դրեք։


Երբ է անհրաժեշտ  դիմել  բժիշկի

Չկա որեւէ մեթոդ, որի օգնությամբ մարդը կկարողանա ինքնուրույն  որոշել իր հիշողության խանգարումները։ Շատ կարեւոր է, որ դուք կարողանաք տարանջատել   լուրջ խանգարումները սովորական մոռացկոտությունից, որը կարող է պայմանավորված լինել  սթրեսով, դեպրեսիայով  եւ այլ ապրումներով։ Եթե կարծում եք, որ  սովորական մոռացկոտություն է, ապա այն հնարավոր է վերականգնել վերը նշված մեթոդների  միջոցով։ Երբ նկատում եք, որ սկսել եք մոռանալ ամենապարզ երեւույթները, ձեզ ծանոթ ճանապարհը, ծանոթ մարդկանց, նկատում եք, որ մոռանում եք  ավելի հաճախակի, ապա այս դեպքերում ցանկալի է դիմել բժշկի։

Կան մի շարք երեւույթներ, որոնց բացասական են ազդում հիշողության վրա, օր.` ծխախոտի եւ խմիչքի  չարաշահումը։ Օրգանական նյութերի պակասությունը օրգանիզմում հանգեցնում է հիշողության թուլացմանը։ Կերեք շատ մրգեր եւ բանջարեղեն, որոնք պարունակում են հիշողության համար անհրաժեշտ    բոլոր նյութերը։ Ուսումնասիրությունները վկայում են, որ ֆիզիկական վարժությունները շատ դրական են ազդում հիշողության վրա, քանի որ դրանց շնորհիվ արագանում է արյան շրջանառությունը եւ արագացնում թթվածնի  ու գլյուկոզայի մատակարարումը գլխուղեղ։

Հիշեք, որ ամենից շատ տանջվում են հենց մոռացողները, այդ իսկ պատճառով շատ խիստ մի վերաբերվեք նրանց։ Օգնեք նրանց մարզել իրենց հիշողությունը, որպեսզի ոչ իրենք տանջվեն, ոչ էլ ձեզ տանջեն։


Աննա Կարապետյան
հոգեբան-խորհրդատու
Ձեր հարցերը հոգեբանին կարող եք ուղարկել hogeban@emergency.am էլ. հասցեով։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`