ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Հոգեբանի սենյակ

Երեխան եւ ագրեսիան

Մենք բազմաթիվ նամակներ ենք ստացել, որտեղ ծնողներն իրենց  անհանգստությունն են հայտնում երեխաների վարքի ագրեսիվ դրսեւորումների կամ` իրենց երեխային շրջապատող այլ երեխաների ագրեսիվ ու դաժան վարքի առիթով։ Նման վարքագիծը վնասում է ոչ միայն դիմացինին,  այլեւ  հենց երեխային։ Երեխայի ագրեսիվ եւ դաժան լինելը բավական բարդ հոգեբանական խնդիր է։

Մի քիչ դժվար է միանգամից որեւէ պատրաստի լուծում տալը, քանի որ դաժանության պատճառները բազմաթիվ են, եւ յուրաքանչյուր հարցի պետք է յուրովի մոտեցում ցուցաբերել։ Ծնողները պետք է ուշադիր լինեն երեխայի նման վարքի ձեւավորմանը ամենավաղ տարիքից։  Նրանք պետք է անհանգստանան, երբ երեխային հաճելի է դառնում դիմացինին  վնաս պատճառելը եւ նրա տանջանքները տեսնելը։

Երեխայի ագրեսիվությունը կարող է պայմանավորված լինել ոչ թե նրա մեջ բնավորված դաժանությամբ, այլ տարիքային առանձնահատկություններով, ուշադրության պակասով եւ այլն։ Առաջին հերթին պետք է պարզել երեխայի նման վարքի պատճառները, հակառակ դեպքում` նրան օգնել հնարավոր չի լինի։ 


Ագրեսիվությունը` որպես զարգացման էտապ

Լինում են շատ դեպքեր, երբ ծնողները պատժում են երեխային ագրեսիվության, դաժանության համար, ինչը հարցի լուծում չէ։ Պետք է պարզել, թե ինչ է թաքնված այդպիսի պահվածքի հիմքում։ Կան շատ տեսակետներ, որ ագրեսիվությունը երեխայի տարիքային զարգացման փուլին բնորոշ հատկություններից մեկն է։ Եթե ոչ մի կերպ չի ստացվում պայքարել դրա դեմ, լավ է այն ուղղել այլ օգտակար գործունեության` օր.` տարեք նրան որեւէ սպորտաձեւի, քանի որ սպորտը առաջին հերթին ազդում է երեխայի` որպես անձ ձեւավորվելու վրա, որն էլ իր հերթին ազդում է նրա վարքի վրա, բացի դրանից, երեխան` իր գերակայությունը զգալու համար այլեւս չի ցուցադրի իր ուժը իրենից փոքրերին, քանի որ նա այդ պահանջմունքը բավարարում է սպորտով զբաղվելու եւ մրցումներին մասնակցելու ժամանակ։


Ընտանիքներ, որոնք նպաստում են դաժանության առաջացմանը

Այն ընտանիքներում, որտեղ մեծահասակները, ծնողները  չեն ցուցաբերում բավարար  ջերմություն, քնքշանք, սեր, հոգատարություն երեխայի հանդեպ, երեխան սկսում է իր մեջ կուտակած ագրեսիվությունն ուղղել շրջապատի կամ էլ ծնողների վրա։ Նման վարքը հաճախ կարող ենք տեսնել մանկատանն ապրող երեխաների շրջանում, ովքեր չարացած են աշխարհի ու մարդկանց վրա, որ իրենք չունեն այն` ինչ մյուս երեխաները։ Այդ չարությունն էլ դրսեւորվում է ագրեսիվությամբ ու դաժանությամբ։  Հայտնի անգլիացի հոգեբան Դ. Վինիկոտը նշել է, որ երեխայի նման վարքը  կարծես SOS ազդանշան լինի, որ նա կարիք ունի հասկացված, սիրված լինելու, որ նա ծնողների կողմից  հոգատարության եւ աջակցության կարիք է զգում։


Ինչպես արձագանքել երեխայի նմանատիպ վարքին


Մինչեւ 1 տարեկան

Ագրեսիվության պատճառները` սով, ստամոքսում վքնածություն, անպաշտպանվածության զգացողություն, վախ,  մայրական սիրո եւ աջակցության կարիք։

Արտահայտման ձեւերը` լաց,  բղավոց։

Ինչ անել. կերակրեք երեխային,  գրկեք, ժպտացեք նրան, խոսեք նրա հետ, հաճախ եղեք երեխայի կողքին, փորձեք հնարավորինս շատ շփվել նրա հետ։

Ինչ պետք չէ անել. երբեք մի՛ անտեսեք եւ մենակ մի՛ թողեք լացող երեխային, մի բղավեք նրա վրա, մի վախեցրեք բարձր ձայներով կամ կտրուկ շարժումներով։


1-1,5 տարեկան

Ագրեսիվության պատճառները` սահմանափակումների  ու արգելքների նկատմամբ դժգոհություն։

Արտահայտման ձեւերը` համառություն, հրաժարում սննդից եւ քնից, գիշերները հաճախակի արթնանալ, լաց։

Ինչ անել. երեխային բացատրեք, թե ինչու եք նրան արգելում այս կամ այն բանն անել, կամ ինչու չի կարելի տվյալ իրին ձեռք տալ։ Խրախուսեք ձեր երեխային, սակայն վերահսկեք նրա հետաքրքրասիրությունն ու ամեն ինչ ուսումնասիրելու ցանկությունը, եղեք նրա կողքին` լաց լինելիս եւ հանգստացրեք։

Ինչ պետք չէ անել. երբեք ուժով մի՛ արգելեք, մի՛ խփեք կամ ցավացրեք երեխային, սակայն  եղեք զգոն, որ չդառնաք երեխայի կամքի զոհը։


1,5-3 տարեկան

Ագրեսիվության պատճառները` երեխայի ինքնանույնականացման, սեփական «ես»-ի գիտակցման փուլը, ցանկությունների եւ պահանջների չիրականացումը։

Արտահայտման ձեւերը` բղավոց, ոտքերով հատակին հարվածելը, կծելը, ճանկռոտելը, խաղալիքներին հարվածելը։

Ինչ անել. մի՛ բղավեք երեխայի վրա, նրան հանգստացրեք, եղեք բարեհամբույր, բայց` խիստ։

Ինչ պետք չէ անել. մի՛ արձագանքեք ագրեսիվ կամ զայրացած։


3-6 տարեկան

Ագրեսիվության պատճառները` աշխարհը ճանաչելու, շփվելու  եւ իր հասակակիցների հետ հաղորդակցվելու անհագ ցանկություն։

Արտահայտման ձեւերը` լաց, կամակորություն, ոչ ցանկալի բառեր։

Ինչ անել. շատ խոսեք երեխայի հետ, սակայն խուսափեք քարոզներ կարդալուց։ Նրա մեջ ձեւավորեք հումորի զգացում` 5 տարեկանից երեխան սկսում է  սովորել շփման տարրական ձեւեր։ Հնարավորություն ստեղծեք, որ նա շփվի իր հասակակիցների հետ, սակայն շարունակեք ձեր  աչքի առաջ պահել երեխային։

Ինչ պետք չէ անել.  մի՛ ենթարկվեք երեխայի կողմից իրականացվող պրովոկացիաներին, մի՛ հայհոյեք եւ վատ բառեր մի՛ օգտագործեք  երեխայի ներկայությամբ,  աշխատեք հնարավորինս նրան մենակ չթողնել։


7-12 տարեկան

Ագրեսիվության պատճառները` այս  տարիքին բնորոշ  ագրեսիա։

Արտահայտման ձեւերը` հասակակիցների հետ կռիվներ, ծեծկռտուքներ։

Ինչ անել. ուղղորդեք երեխայի էներգիան շարժուն խաղերի, սպորտի կամ ավելի արդյունավետ գործունեության վրա։

Ինչ պետք չէ անել.  մի՛ ամաչեցրեք երեխային, եթե նա չի կարողանում կռիվներում հաղթանակած դուրս գալ, մի՛ թույլատրեք, որ նա դիտի դաժանության եւ բռնության  տեսարաններով ֆիլմեր, մուլտֆիլմեր։ 

Ձեզ ենք ներկայացնում մի թեսթ, որն ինչ-որ չափով կօգնի հասկանալ, թե ինչն է ձեր երեխայի ագրեսիվության պատճառը։ Կարդացեք բնութագրերը եւ պատասխանեք. դրանք  բնորո՞շ են ձեր երեխային, թե՞ ոչ։


Թեստ

Ա. Երեխային բնորոշ են

1. Աշխատասիրություն։ 2. Առաջադիմություն։ 3. Մաքրասիրություն։ 4. Միշտ առաջինը լինելու  ձգտում։ 5. Ամեն ինչ ցուցադրելու հակում։ 6. Ձգտում է լինել  ուսուցիչների սիրելին։ 7. Վստահելիություն։ 8. Հմայք։ 9. Սրամտություն։ 10. Տպավորվող։ 12. Գլուխ  գովելու հատկություն։ 13. Փուչ բառեր է օգտագործում։ 14. Կամակորություն։ 15.  Հակված է ուրիշներին ծաղրելու։ 16. Լացկանություն։ 17. Ալարկոտություն։ 18. Անփութություն։ 19. Ամաչկոտություն։  20. Երկչոտություն։  21. Ուրիշներից կախվածություն։

Եթե  դուք համաձայնել եք  7  բնութագրի հետ, ապա ձեր երեխայի վատ վարքի հիմնական պատճառն այն է, որ նա փորձում է բոլոր հնարավոր միջոցներով ուշադրություն գրավել։ Եղեք ավելի ուշադիր եւ հոգատար ձեր երեխայի նկատմամբ, քանի որ նրա ագրեսիվ վարքը ուշադրության պակասի հետեւանք է։


Բ. Երեխային բնորոշ են

1. Կոպտություն։ 2. Անհնազանդություն, ըմբոստություն։ 3. Բռնկվող։ 4. Փախչում է դասերից։ 5. Հակված է վիճելու։ 6. Չի ենթարկվում։ 7. Մոռացկոտություն։ 8. Հակված է անգործության։ 9.Հակված է ցուցադրելու իր գերակայությունը, դոմինանտ, լիդեր լինելը, որը կարող է դրսեւորվել ինտելեկտուալ մակարդակում, հարցեր լուծելու եւ գործեր պլանավորելու կարողություն։

Եթե դուք  համաձայնել եք  4 բնութագրի հետ, ապա ձեր երեխայի  վատ վարքի պատճառը ցանկացած  ճանապարհով  գերակայությանը հասնելու, լիդեր լինելու ցանկությունն է։


Գ. Երեխային բնորոշ են

1. Սովորություն է դարձրել խախտել բոլոր կանոնները։  2. Չարություն։ 3. Դաժանություն։  4. Գողություն։  5. Դիմադրություն։  6. Չափազանց պասիվություն։

Եթե դուք համաձայնել եք 2  բնութագրի հետ, ապա ձեր երեխայի  վատ վարքի պատճառները հետեւյալն են. նա կարծես ուզում է վրեժխնդիր լինել, ստիպել, որպեսզի ուրիշ մարդիկ էլ  ցավ եւ վիրավորվածություն զգան, ինչպես ինքը։


Դ. Երեխային բնորոշ են

1. Թերարժեքության բարդույթ։ 2. Անվստահելի է։ 3. Ալարկոտ։ 4.Ուշ է ընկալում։

 Եթե համաձայնել եք 2 բնութագրի հետ, ապա ձեր երեխայի վարքի  պատճառներն են  սեփական ուժերին  չվստահելու կարողությունը, ինչ-որ բան անել  չկարողանալու  զգացողությունը։


Աննա Կարապետյան
հոգեբան-խորհրդատու
Ձեր հարցերը հոգեբանին կարող եք ուղարկել hogeban@emergency.am էլ. հասցեով։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`