ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Հոգեբանի սենյակ

Երբ երեխան չի ուզում գնալ մանկապարտեզ

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր ընթերցողներին` մեզ վստահելու, իրենց խնդիրներով մեզ հետ կիսվելու եւ մեզ նամակներ գրելու համար։ Մեր ընթերցողներից մեկի երեխան 4 տարեկան է եւ շատ դժվարությամբ է գնում մանկապարտեզ։ Ամեն առավոտ նա լաց է լինում, որպեսզի մայրիկն իրեն այնտեղ չտանի։ Մայրը, խղճալով երեխային, մեկ-մեկ չի տանում։ Սակայն նա աշխատում է եւ չի կարող  ամեն անգամ աշխատանքի չգնալ։ Նա փորձում է, որ իր բալիկի համար լավ լինի, սակայն  աշխատանքի  չգնալ  էլ չի կարող։ Նա իրեն մեղավոր է զգում, որ իր լացող երեխային թողնում  է մանկապարտեզում։

Ոչ բոլոր երեխաներն են հաճույքով գնում մանկապարտեզ ամեն օր, քանի որ պետք է շուտ արթնանան, մանկապարտեզի ուտելիքը տարբերվում է տան ուտելիքից, դաստիրարակները նրանց ամեն ինչ չեն թույլատրում եւ, ամենակարեւորը, մայրիկն այնտեղ չէ։ Մենք կփորձենք ձեզ առաջարկել մի քանի միջոց, որոնք կնպաստեն, որ երեխան մանկապարտեզ գնա իր ցանկությամբ, այլ ոչ թե` ստիպողաբար։

Փորձենք հասկանալ, թե երեխան ինչ ապրումներ է ունենում մանկապարտեզ գնալիս։ Նա հայտնվում է սթրեսային իրավիճակում, քանի որ կտրուկ փոխվում է իր սովորական օրը։ Նա առաջ միշտ մայրիկի հետ էր կամ ընտանիքի այլ  անդամի հետ, ում նա  սովորել էր ու հարմարվել։ Ողջ ուշադրությունը սեւեռված էր նրա վրա, իսկ հիմա ամեն ինչ փոխվել է։ Նա հայտնվել է մի միջավայրում, որտեղ ոչ մեկին չի ճանաչում։ Ծնողները շատ լավ գիտակցում են, թե ինչու է իրենց բալիկն այդպես արձագանքում, սակայն  ոչինչ չեն կարողանում անել։ Այս ամենը մեծ սթրես է նաեւ ծնողի համար, քանի որ նա ստիպված է փոքրիկին տանում մանկապարտեզ եւ ողջ օրն էլ անցկացնում է մտածմունքների մեջ` մեղադրելով իրեն։ 

Եթե երեխան կամակորություն է անում մանկապարտեզ գնալու առաջին օրերին, ապա պետք չէ շատ անհանգստանալ, քանի որ երեխայի համար ցանկացած նոր, նույնիսկ ամենափոքրիկ փոփոխություն, վախեցնող է։ Ծնողները պետք է պարզապես համբերեն մինչեւ երեխան հարմարվի։ Շատ լավ կլինի, որ  սկզբում երեխային թողնեք մանկապարտեզում մի քանի ժամով եւ աստիճանաբար ավելացնեք այնտեղ մնալու ժամանակը, սա հնարավորություն կտա, որ երեխան  աստիճանաբար հարմարվի նոր իրավիճակին։ Օգնեք նրան ընկերներ գտնել նոր միջավայրում, նրա մեջ հետաքրքրություն առաջացրեք մանկապարտեզի նկատմամբ։ Շատ կարեւոր է, որ ծնողներն իմանան, որ 2 տարեկան երեխաներն ավելի դժվար են հարմարվում մանկապարտեզին, քան 4 տարեկանները։ Այս տարիքի երեխաները դեռ շատ կապված են մայրիկի հետ, եւ մայրիկից առանձնանալը շատ դժվար է նրանց համար։ 4 տարեկանից սկսած` երեխաներն ավելի հեշտ են հարմարվում մանկապարտեզին, քանի որ այդ տարիքից նրանց մեջ առաջանում է հասակակիցների հետ շփվելու, կոլեկտիվ խաղերին մասնակցելու  ցանկություն։

Սակայն, եթե երեխան արդեն բավական երկար ժամանակ է գնում մանկապատեզ եւ հանկարծ հայտարարում է, որ այլեւս չի ուզում գնալ, ապա այդ ժամանակ ծնողները պետք է անհանգստանան եւ պարզեն, թե պատճառն ինչ է։ Սկզբում պարզեք` ձեր բալիկն առո՞ղջ է, թե՞ ոչ, քանի որ  վատ ինքնազգացողությունը, հիվանդության  նշանները բավական են, որպեսզի երեխան չուզենա գնալ մանկապարտեզ։ Եթե  երեխան լիովին առողջ է, ապա մի՛ փորձեք անմիջապես պատասխան ստանալ, քանի որ հավանական է, որ նա չպատասխանի։ Փորձեք հարցին մոտենալ աստիճանաբար։ Պատմեք ձեր կյանքից հատվածներ, որ երբ դուք փոքր էիք եւ գնում էիք մանկապարտեզ, մի մտերիմ ընկերուհի  ունեիք, ում հետ միշտ խաղում էիք, սակայն մի օր վիճեցիք, որից հետո դուք հրաժարվեցիք գնալ մանկապարտեզ։ Կամ պատմեք, որ ունեիք շատ բարի մի դաստիարակ, սակայն մի օր դուք վատ արարք թույլ տվեցիք եւ նա բղավեց ձեզ վրա, որից հետո դուք չգնացիք մանկապարտեզ։ Եթե ձեր պատմածների մեջ լինեն այն պատճառները, որոնց հետեւանքով երեխան  հրաժարվում է գնալ մանկապարտեզ, ապա  նա ինքը կարձագանքի դրանց։ Երբ պարզվի պատճառը, պատմություն պատմեք, թե ինչպես  հաշտվեցիք ձեր ընկերուհու հետ, որն էլ այդ իրավիճակից դուրս գալու  օրինակ կլինի երեխայի համար։  Եթե չի հաջողվում պարզել պատճառը, խոսեք դաստիարակի հետ։

Ասեք փոքրիկին, որ ձեզ նույնպես շատ դժվար է նրանից բաժանվել, քանի որ դուք ստիպված եք նման քայլի դիմում։ Ասեք նրան, որ ձեզ դուր է գալիս աշխատելը, շփվելը ձեր գործընկերի հետ, իսկ երեկոյան նորից հանդիպել իրեն։ Եթե նա շարունակում է կամակորություններ անել, նրա մոտ թողեք որեւէ խաղալիք կամ  ծանոթ իր, որը նա շատ է սիրում։ Այդ խաղալիքը նրան ինչ-որ չափով կհանգստացնի, քանի որ նա իրեն ապահով  կզգա ծանոթ խաղալիքի հետ։ Եթե երեխան սկսում է գիշերները լաց լինել, ապա դա կարող է լինել լարված օրվա հետեւանք, որի միջոցով  նա  դուրս է բերում կուտակված բացասական լիցքերը։

Օրինակ, երբ ծանոթներիցս մեկի բալիկը չեր ուզում գնալ մանկապարտեզ, նա երեխային մանկապարտեզ տանելիս  ասաց, որ մայրիկը եւ նա գնում են աշխատանքի, մայրիկի աշխատանքը դպրոցն է, իսկ իր  աշխատանքը` մանկապարտեզը։ Հավատացեք, այս տարբերակն աշխատեց, քանի որ երեխաները սիրում են նմանակել մեծերին, եւ ամեն առավոտ նրանք միասին  պատրաստվում էին գնալ աշխատանքի։ Իմ ծանոթը բոլորի ներկայությամբ բարձրաձայնում էր, որ իր որդին արդեն բավական մեծ է եւ նույնպես գնում է աշխատանքի։ Երեխան այդ խոսքերից շոյվում էր եւ հպարտություն զգում։

Կան շատ ծնողներ, որոնք երեխային տանում են մանկապարտեղ ուժով, ստիպելով, երբեմն  ապտակելով, ծեծելով։ Հիշեք, նման վերաբերմունքը դրական արդյունքներ չի տալիս, քանի որ երեխան սկսում է էլ ավելի  կամակոր դառնալ։ Եթե երեխան չի ուզում վաղ արթնանալ, ապա կարելի է նրա մեջ հետաքրքրություն առաջացնել, թե ինչի համար է հարկավոր առավոտյան շուտ արթնանալ, օր.` կարելի  է ասել, թե նրանք պետք է դիմավորեն լուսաբացը, կամ պետք է լսեն թռչունների դայլայլը, վայելել առավոտյան մաքուր օդը, եւ նմանատիպ շատ այլ պատճառներ։ Կարելի է երեխային ասել, որ եթե նա չգնա մանկապարտեզ, ապա մյուս երեխաները շատ կտխրեն, քանի որ նրանք իրեն շատ են սիրում եւ սիրելի խաղերը միասին չեն կարող խաղալ։
 
Շատ կարեւոր է, որ երեխան սիրով գնա մանկապարտեզ, այնտեղ հետաքրքրություն գտնի իր համար, քանի որ մանկապարտեզը երեխային նախապատրաստում է դպրոցին, որն  էլ ոչ պակաս  փորձություն է, որին նա պետք է պատրաստ լինի։


Աննա Կարապետյան
հոգեբան-խորհրդատու

Ձեր հարցերը հոգեբանին կարող եք ուղարկել hogeban@emergency.am էլ. հասցեով։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`