ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Հոգեբանի սենյակ

Երաժշտության մոգական ուժը

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երաժշտությունն առանձնահատուկ տեղ  է զբաղեցնում մեր կյանքում։ Այն ոչ միայն ժամանցի կամ զվարճության համար է, այլեւ լուրջ  ազդեցություն է թողնում  մարդու հոգեկան, հուզական աշխարհի  եւ մարմնի վրա։  Երաժշտությունը  ֆենոմենալ  երեւույթ  է, այն ոգեւորում է, նպաստում է տրամադրության, հոգեվիճակի փոփոխմանը։ Թե ինչ ազդեցություն  կարող է ունենալ երաժշտությունը մարդու հոգեկան աշխարհի վրա,  հայտնի էր դեռեւս Հին  Հունաստանում։  Բոլոր  հույն փիլիսոփաները մեծ հետաքրքրություն էին տածում երաժշտության հանդեպ, քանի որ երաժշտությունը համարվում էր փիլիսոփայության մի մասը։ Երաժշտությունը դաստիարակում էր, օգնում էր, թեթեւացնում էր ժողովրդի  կյանքը։  Փիլիսոփա  Պյութագորասը  համարվում է առաջիններից մեկը, ով ցույց տվեց երաժշտության դերը եւ ազդեցությունը մարդու վրա։ Նա մաթեմատիկայի դասերն անցկացնում էր երաժշտության ներքո, քանի որ նկատել էր, որ այն շատ դրական է ազդում մարդու  ինտելեկտի վրա։ Արիստոտելը նույնպես վստահեցնում էր, որ մարդու զարգացման վրա շատ մեծ է երաժշտության ազդեցությունը։ Հին հույները երաժշտությունն առաջին հերթին  համարում էին դրդող, ակտիվացնող երեւույթ, ապա նոր միայն հանգստի եւ զվարճանքի միջոց։

Երաժշտության բուժիչ հատկությունները կիրառելու սովորույթը  մինչեւ օրս էլ շարունակվում է։ Երաժշտությունն ունի թերապեւտիկ մեծ դեր, որն էլ կիրառվում  է հոգեբանության մեջ եւ  կազմում է երաժշտական հոգեթերապիայի բաղկացուցիչ մասը։ Հոգեւոր եւ կրոնական երաժշտությունը  վերականգնում  է մարդու  հոգեւոր ներդաշնակությունը, տալիս է հանգստության զգացողություն։  Ուրախ երգ երգելը  նպաստում է  երկարակեցությանը։ Սակայն ամենամեծ ազդեցությունը մարդու վրա թողնում է Մոցարտի երաժշտությունը, որը երաժշտական ֆենոմեն է, եւ դրա մոգական գաղտնիքը դեռեւս բացահայտված չէ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ երաժշտությունը հատկապես արդյունավետ է սրտի հիվանդությունների ժամանակ։ Կլառնետի հնչյունները լավացնում են արյան շրջանառությունը, ֆլեյտան  ազդում է  թոքերի գործունեության վրա, փողային գործիքները դրական են ռադիկուլիտով հիվանդների համար։ Երաժշտությունն ամրացնում է մարդու իմունային համակարգը, իջեցնում է հիվանդանալու հավանականությունը, նպաստում է վերականգնողական պրոցեսների ակտիվացմանը։

Այսօր երաժշտական թերապիան կիրառվում է նաեւ շաքարային դիաբետի բուժման համար, քանի որ հայտնաբերվել է, որ մարդու  հոգեվիճակի եւ արյան մեջ շաքարի մակարդակի միջեւ կա սերտ կապ։ Այսինքն՝ փոխելով եւ  կարգավորելով սեփական հոգեվիճակը` մարդը կարող է փոխել արյան մեջ շաքարի պարունակությունը։ Այս ամենին հատկապես նպաստում են բնության ձայները` թռչունների դայլայլը, ծովի ալիքների կամ անձրեւի ձայնը։ 

Որպեսզի  կարողանանք հասկանալ, թե ինչպես է երաժշտությունն ազդում մարդու վրա, առաջին հերթին պետք է  պարզենք, թե մարդն ինչպես է ընկալում երաժշտությունը եւ ինչ է տեղի ունենում գլխուղեղում։ Երաժշտության տատանումներն  առաջին հերթին ընկալվում են լսողական ապարատի միջոցով, որից հետո այդ տատանումները փոխանցվում են ուղեղում գտնվող  համապատասխան   կենտրոններ։ Երաժշտության տատանումները մարդն ընդունակ է ընկալել նաեւ ողջ մարմնով։ Խուլ ու համր մարդիկ  երաժշտության տատանումները մարմնի միջոցով են ընկալում։ Ուղեղը, ստանալով այդ տատանումները, ազդակներ է ուղարկում օրգաններին։ Յուրաքանչյուր օրգան աշխատում է իրեն համապատասխան կենսառիթմով, երբ օրգանները ազդակներ են ստանում ուղեղից, նրանց աշխատանքն ակտիվանում կամ թուլանում է։ Եթե երաժշտությունն արագ ռիթմ ունի, ապա օրգանի աշխատանքն ակտիվանում է, իսկ դանդաղ ռիթմ ունեցող երաժշտությունն ունենում է հակառակ ազդեցություն։ Երաժշտությունն անմիջականորեն ազդում է մեր հույզերի վրա,  իսկ  հույզերը կարող են հաղթահարել նույնիսկ ֆիզիկական ցավը։

Երաժշտությունը մեծ ազդեցություն ունի դեռեւս չծնված երեխայի զարգացման վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 26-30 շաբաթական պտուղն արդեն սկսում է  արձագանքել  ձայներին, երաժշտությանը։ Պարզվել է, որ հղիության ընթացքում, երաժշտություն լսած ծնողի երեխաները ծնվելուց հետո ավելի արագ եւ հեշտությամբ են հաղթահարել շատ խնդիրներ։ Պտուղը երաժշտությանն արձագանքում է սրտի աշխատանքի  եւ շարժումների միջոցով։ Կան մի շարք ժանրեր, որոնց երեխան արձագանքում է անկախ մոր հույզերից։ Պտղի դրական զարգացման վրա մեծ ազդեցություն ունեն դասական երաժշտությունն ու ազգային երգերը։ Բացասական ռեակցիաներ է առաջացնում էստրադային երաժշտությունը, որը մոնոտոն ռիթմեր ունի եւ բարձր հնչողություն։ Մոցարտն ու Վիվալդին շատ դրականորեն են ազդում պտղի ու նրա զարգացման վրա։


Աննա Կարապետյան
հոգեբան-խորհրդատու


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`