ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Հոգեբանի սենյակ

Առողջ հոգին առողջ մարմնի գրավականն է

Առողջ մարմինը տաճար է հոգու համար, հիվանդ մարմինը` զնդան։


Առողջությունը ամենաթանկ  պարգեւն է, որ ի վերուստ տրված է մարդուն։ Գիտնականներն ապացուցել են, որ ժառանգականությունն ազդում է մարդու առողջության վրա միայն 20%-ով, իսկ մնացած  80%-ը  կախված է նրանից, թե մարդն ինչպես է վերաբերվում  իր առողջությանը։ Առողջության մասին պետք է հոգ տանել ոչ թե այն ժամանակ, երբ այն արդեն վատացել է, այլ` ամեն օր։ Կյանքի փորձը ցույց է տալիս, որ մարդն իր  առողջությանը վերաբերվում է որպես անսպառ մի երեւույթի եւ սկսում է անհանգստանալ միայն, երբ այն արդեն վտանգված է։


Այսօր ամենուրեք քարոզվում է առողջ ապրելակերպը` ֆիզիկական վարժությունները, սպորտով զբաղվելը, առողջ սնունդը, այսինքն` ժամանակին սնվելը, շատ մրգեր, բանջարեղեն եւ հեղուկ օգտագործելը, որոնք նպաստում են աղեստամոքսային համակարգի ճիշտ աշխատանքին։ Սակայն, շատ քչերը գիտեն, որ մարդը կարող է առողջ լինել եւ պահպանել իր առողջությունը` սեփական  միտքը եւ հոգին  ճիշտ ձեւով  կազմակերպելու, վերահսկելու  եւ ուղղորդելու դեպքում։

Մարմինը եւ հոգին իրար  հետ սերտորեն կապված են, եւ յուրաքանչյուրի  թերացումն անպայման անդրադառնում է մյուսի գործունեության վրա, իսկ մեկի լավ աշխատանքը դրական է ազդում մյուսի աշխատանքի վրա։ Պետք է աշխատել միաժամանակ առողջ պահել եւ մարմինը, եւ հոգին։ Առողջ հոգին առողջ մարմնի գրավականն է եւ, ընդհակառակը, առողջ մարմնում` առողջ հոգի։  Հավատացեք, որ մարդն ամենաուժեղ էակն է  եւ կարող է առողջ լինել, եթե իսկապես ուզում է  եւ  հավատում։ Օգտվեք ձեզ տրված  ուժից  եւ  էներգիայից,  թույլ  մի տվեք, որ  արտաքին խնդիրները վնասեն ձեր առողջությունը։ Ամենօրյա  պրոֆիլակտիկ  աշխատանքները  կնպաստեն հոգեկան առողջության պահմանմանը։

Եթե ձեզ անհանգստացնում են խնդիրներ, որոնց  մասին դուք չեք կարողանում  չմտածել, եւ ոչինչ ձեզ չի օգնում, փորձեք ինքներդ ձեզ օգնել։ Պառկեք ձեզ հարմար տեղում, հարմար  դիրքով, փակեք ձեր աչքերը, ուշադրությունը կենտրոնացրեք ձեր շնչառության վրա, այն պետք է լինի հանգիստ, բայց խորը, հաշվեք 10-ից մինչեւ  1-ը։ Պատկերացրեք, որ դուք  տաք ջրով  լոգանք կամ  տաք ցնցուղ եք ընդունում, տաք ջուրը մաքրում - տանում է բոլոր այն խնդիրները, որոնք ձեզ անհանգստացնում են։ Այդ խնդիրները լուծվում են ջրի մեջ եւ անհետանում,  դուք  ձեզ լիցքաթափված եւ  հանգստացած  եք   զգում։ Ձեզ տրամադրեք, որ ոչ մի խնդիր  չի կարող վնասել ձեր հոգեկան  առողջությունը, եւ դուք ունակ եք լուծելու ցանկացած խնդիր։  Եթե  ուզում եք, որ ձեր կողմից կատարվող յուրաքանչյուր գործողություն իր դրական արդյունքն ունենա, դուք պետք է դրան հավատաք` առանց կասկածի նշույլի։

Մարդու առողջական վիճակի վրա կարող է ազդել նաեւ նրա տրամադրվածությունը։ Օր.` շատ մարդիկ  բացասական վերաբերմունք ունեն սննդի հանդեպ, որն էլ բացասական է անրադառնում նրանց օրգանիզմի վրա։ Մենք վախենում ենք,  որ  ուտելիքը կարող է գիրացնել, վնասել մեր օրգանիզմը եւ այլն։  Հավատացեք, այդպես էլ կլինի, եթե մենք շարունակենք այդպես  տրամադրվել սննդի նկատմամբ։ Սննդից  վախենալով` մենք ներքին լարվածություն եւ սթրես ենք առաջացնում  օրգանիզմում, ինչն էլ  հյուծում  եւ հիվանդացնում է օրգանիզմը։ Սնվելը պետք է հաճելի գործընթաց լինի մարդու համար։  Սնունդն ազդում է մեր օրգանիզմի վրա այնպես, ինչպես որ մենք զգում ու մտածում ենք։  Որպեսզի սնունդը տա այն արդյունքը, որը մեզ է անհրաժեշտ, պարզապես պետք է ներքին էներգիան ուղղորդել համապատասխան ուղղությամբ։  Սնունդ ընդունելիս մի պահ փակեք ձեր աչքերը եւ շնորհակալություն հայտնեք, որ դուք այն ունեք, շնորհակալություն հայտնեք բոլոր նրանց, ովքեր  մասնակցություն են ունեցել այդ սննդի ստեղծմանը։ Այնուհետեւ,  բացեք աչքերը եւ սկսեք դանդաղ ուտել` վայելելով սննդի համը։ Սնվելու ժամանակ մտածեք, որ  այն վերածվում է ձեզ համար անհրաժեշտ  կյանքի էներգիայի։ Ասացեք ձեզ, որ ձեր օրգանիզմը վերցնում է այդ սննդից այն ամենն, ինչ իրեն անհրաժեշտ է, իսկ այն ինչ պետք չէ օրգանիզմին, դուրս է գալիս։ Այդ սնունդի միջոցով  դուք դառնում եք ավելի առողջ ու գեղեցիկ։ Նման դիրքորոշում ստեղծելով ձեզ համար` հավատացեք, որ ձեր օրգանիզմն անպայման ձեզ կպատասխանի ձեզ համար ցանկալի ձեւով։ Այս մոտեցումը պետք է  կիրառել ամենաքիչը  օրը մեկ անգամ։ Հիշեք, ինչպիսի ծրագիր դուք տալիս եք ձեր օրգանիզմին, նրանով էլ այն աշխատում է։ Որքան դրական դուք տրամադրվեք սննդի նկատմամբ, այնքան դրական էլ նա կազդի ձեզ վրա։  Վաղ առավոտյան  մեկ  բաժակ գոլ ջուրը  շատ դրական է ազդում օրգանիզմի վրա, ջրի ազդեցությունը ավելի կուժեղանա, եթե  դուք  դանդաղ խմելու ընթացքում ասեք, որ այդ ջուրը  մաքրում է ձեր օրգանիզմը վնասակար եւ ոչ պիտանի  նյութերից, դուրս է բերում այդ նյութերն օրգանիզմից, այն ձեզ տալիս է ուժ եւ էներգիա, առողջություն եւ գեղեցկություն, տրամադրվեք, որ այդ ջուրը կյանքի  եւ երիտասարդության շարժիչ ուժ է։

Ամեն օր  ասացեք ձեզ.
- Ես օրեցօր դառնում եմ ավելի առողջ ու գեղեցիկ
- Ինչ որ անում եմ, անում եմ հօգուտ իմ առողջության
- Ինչ որ ուտում եմ,  ամրացնում է իմ առողջությունը
- Ես դրական եմ տրամադրված իմ  մարմնի նկատմամբ, նա էլ դրական է ինձ պատասխանում
- Ես  օրեցօր  դառնում եմ ավելի ուժեղ եւ ամուր
 
Հիշեք. այս ամենը դրական արդյունք չի տա, եթե դուք չհավատաք ձեր արած  գործին։ Ինչ էլ որ կյանքում անում եք, արեք հավատալով։ Հավատացեք ձեր ուժերին, ձեր  հնարավորություններին, հավատացեք Աստծո կողմից ձեզ տրված անսպառ էներգիային։


Աննա Կարապետյան
հոգեբան-խորհրդատու
Ձեր հարցերը հոգեբանին կարող եք ուղարկել hogeban@emergency.am էլ. հասցեով։

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`