ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր


Դիակ գետում


Մայիսի 14-ին, ժամը 09.40-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Մարտունի գետից տեղի ուժերով դուրս է բերվել Գետահովիտ գյուղի բնակչուհի, 1964 թ. ծնված Ալիսա Մելիթյանի դին։


Պայթյուն եւ հրդեհ "Նաիրիտում"


Մայիսի 14-ին, ժամը 18.36-ին "Նաիրիտ" ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ ժամը 18.35-ին գործարանի 1/12 արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն եւ բռնկվել հրդեհ։
Դեպքի վայր են մեկնել "Նաիրիտ" ՓԲԸ-ի հրշեջ-փրկարար ջոկատից երկու, ինչպես նաեւ մայրաքաղաքի տարբեր հրշեջ մասերից 11 մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատից երկու խումբ, Երեւանի հատուկ հրշեջ ջոկատից "Բրոնտո" ծնկաձեւ ամբարձիչը եւ գազածխապաշտպան (լուսավորման) ավտոմեքենաներ։
Երեւանի հրշեջ մասերում հայտարարվել է հերթափոխից ազատ անձնակազմի հավաք։
Ընդհանուր առմամբ` դեպքի վայրում աշխատել է մոտ հարյուր հրշեջ-փրկարար,  17 միավոր հրշեջ տեխնիկա, Երեւանի համայնքների 26 ջրատար ավտոմեքենա եւ "1-03" ծառայության 5 ավտոմեքենա։
Ըստ նախնական տվյալների` քլորոպրենի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, բռնկվել հրդեհ։ Այրվել են արտադրամասում գտնվող տոլուոլի տարողությունները եւ 1500 քմ մակերեսով տարածք։
Պայթյունի հետեւանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել 6-ը։ Հայտնաբերվել եւ պայթյունի վայրից դուրս են բերվել չորս զոհվածների դիակները,  իսկ տուժածները տեղափոխվել են "Էրեբունի" բժշկական կենտրոն եւ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս գրվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.25-ին մարվել` 22.35-ին։
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Մ. Շահգելդյանը, ՀՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Է. Բարսեղյանը, էներգետիկայի, առողջապահության նախարարները, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, Երեւանի քաղաքապետը եւ այլ պաշտոնյաներ։
Հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից դեպքի վայրում իրականացվում է հերթապահություն։


Շմոլ գազ


Մայիսի 14-ին "1-03" ծառայությունից ահազանգ է ստացվել, որ ժամը 01.00-ին շմոլ գազից թունավորումով Սյունիքի մարզի Քաջարանի հիվանդանոց են տեղափոխվել 1955 թ. ծնված Բորիկ Անտոնյանը, նրա հասակակից Էդգար Սարգսյանը, 1932 թ. ծնված Մանյա Եղյանը եւ 1985 թ. ծնված Վարդան Անտոնյանը։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։


Դեղորայքային թունավորում


Մայիսի 14-ին, ժամը 20.10-ին դեղորայքային թունավորումով Արագածոտնի Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Կոշ գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Ժենյա Բունիաթյանը։
Բժիշկները տուժածի առողջական վիճակը բնութագրել են միջին ծանրության։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`