ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

ՀԱԷԿ

Հայկական ատոմակայանը կդիմակայի ուժեղ երկրաշարժին

Ճապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած 9 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով շարքից դուրս եկավ  “Ֆուկուշիմա-1” ատոմակայանը: Սակայն կայանին մեծ վնաս հասցրեց ոչ թե հենց երկրաշարժը, այլ դրան հաջորդած ցունամին: Ատոմակայանը ցնցումներից չփլվեց, որովհետեւ չափազանց ամուր էր կառուցված, ռեակտորն ու համակարգերը նույնպես չվնասվեցին: Սակայն սխալ էր հաշվարկված հնարավոր ցունամիի ալիքի բարձրությունը, որն էլ ավերեց ՙՖուկուշիման՚: Ինչպես սովորաբար լինում է նման խոշոր աղետներից հետո, այս անգամ էլ Հայաստանում սկսեցին անհանգստանալ, արդյոք Մեծամորի ատոմակայանը երաշխավորված է նման
վտանգից:

Հայկական ատոմակայանը շահագործվել է 1976 թվականին:  Խորհրդային Միությունում այն առաջինն էր, որ սեյսմաակտիվ գոտում  էր կառուցվել:

- Կառուցման ժամանակ չեն եղել ատոմակայններին վերաբերող հատուկ սեյսմիկ նորմեր, ու դրանց բացակայությունը ստիպել է  մեր ղեկավարությանը հատուկ ուշադրություն դարձնել սեյսմիկ անվտանգությանը, - ասում է ՀՀ Կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Արդյունքում Մեծամորի ատոմակայանը հնարավորինս ամուր է կառուցվել, նույնիսկ` նախատեսվածից ավելի: Հետագայում, երբ մշակվեցին  ատոմակայանների սեյսմակայունությանը վերաբերող նորմատիվային փաստաթղթեր, հարց առաջացավ, թե  որքանով է  արդեն կառուցված հայկականը համապատասխանում դրանց:

Մենք սկսեցինք վեահաշվարկել մեր ատոմակայանի համապատասխանությունը: Շնորհիվ այն մեծ զգուշության, որ կիրառել էին գիտնականները կառուցման ժամանակ, մեր ռեակտորային արտադրամասը նորմատիվային փաստաթղթերի  հետ կապված ոչ մի խնդիր չուներ, - պատմում է ՙՀայկական ատոմային էլեկտրակայանի՚ գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը:

Մինչեւ Սպիտակի երկրաշարժը` 1987 թվականին սկսված վերագնահատման ժամանակ պարզվեց, որ ամենակարեւոր` ռեակտորային արտադրամասը սեյսմիկ տեսանկյունից լրիվ ապահով է, սակայն նաեւ բացահայտվեց, որ որոշ երկրորդական կարեւորության հանգույցներ ունեն ամրացման կարիք:

- Խոսքը ոչ թե ռեակտորային ու այլ կարեւոր հանգույցների, այլ տուրբինային եւ մյուս հանգույցների մասին է, - ասում է ատոմակայանի սեյսմիկ անվտանգության բաժնի ղեկավար Սամվել Մաղաքյանը, - այն ժամանակ ուսումնասիրման արդյունքում ամրացվեցին շինարարական կոնստրուկցիաները: Ներկայումս կան նաեւ պանելների փորձարկման արդյունքները, որոնք ցույց տվեցին, որ ամրությունը բավարար է:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժն ատոմակայանում զգացվեց 5.6 բալ ուժգնությամբ: Ոչինչ չվնասվեց, ու նույնիսկ երկրաշարժից հետո մի որոշ ժամանակ այն ամբողջ հզորությամբ ու անվտանգ գործեց, մինչեւ որ կառավարությունը որոշում ընդունեց դադարեցնել ատոմակայանի աշխատանքը: 1993 թվականից սեյսմակայունության բարձրացման աշխատանքներն այս-տեղ նոր թափ ստացան` մինչեւ 1995 թվականի վերագործարկումը:

- Այն տարիներին մեծ աշխատանք տարվեց` գնահատելու ատոմակայանի հարթակի սեյսմակայունությունը: Պարզվեց, որ հարթակը շատ հաջող է ընտրված,
- ասում է ԱԻՆ Սեսյմիկ պաշտպանության ազգային ծառայության ռիսկերի նվազեցման վարչության պետի տեղակալ Վալերի Արզումանյանը, - կարող եմ հավաստիացնել, որ ատոմակայանի անվտանգության հարցը` սկսած դրա կառուցումից մինչեւ օրս, մշտապես մեր կառավարության եւ միջազգային համապատասխան կազմակերպությունների ուշադրության ու հսկողության կենտրոնում է:

- Բոլոր աշխատանքները մինչեւ 1995 թվի վերաթողարկումն ավարտվեցին, եւ սկսած այդ պահից մինչեւ այսօր մեր բոլոր միջոցառումները, իսկ այդ ընթացքում կատարվել են բազմաթիվ միջո-ցառումներ, արվում են Միջուկային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պահանջներին համապատասխան: Կարող եմ փաստել, որ միան սեյսմիկ անվտանգության հարցերով 20-ից ավելի պաշտոնական եւ ավելի քան 10 խորհրդակցական այցեր են եղել, - շեշտում է Սամվել Մաղաքյանը:

Ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանն ասում է, որ իրեն հաճախ են հարցնում ատոմակայանի անվտանգության մասին.
- Ես կարող եմ ասել, որ կատարված բոլոր միջոցառումների շնորհիվ 1988 թվականից մինչեւ այսօր ռեակտորային զոնայում վթարի հավանականությունը մոտ 10 անգամ նվազել է, ու այդ  պրոցեսը շարունակական է:

Եւ սեյսմակայունության, եւ անվտանգության բարձրացման բոլոր աշխատանքերն ու նորարարությունները Հայկական ատոմակայանում կատարվում են Միջուկային էներգիայի միջազգային գործակալության  անմիջական հսկողության ներքո:

- Ես` որպես Միջուկային էներգիայի միջազգային գործակալության  փորձագետ եւ  արտաքին ազդեցությունների` այդ թվում երկրաշարժի եւ ցունամիի հարցերով գիտական խորհրդի անդամ, լինում եմ աշխարհի տարբեր կայաններում, -
  ասում  է միջազգային փորձագետ Վիկտոր Կոստարեւը, - Հայաստանի ատոմակայանի աշխատանքին հետեւում եմ կառուցման հենց սկզբից  եւ պիտի ասեմ, որ այս ժամանակահատվածում շատ բան է արված: Ես կարող եմ ամենայն պատասխանատ-վությամբ ասել, որ սեյսմիկ անվտանգության աստիճանը պատշաճ մակարդակի վրա է, նույնիսկ որոշ ճապոնական ատոմակայաններից ավելի:

-  Հուրախություն մեզ, ի տարբերություն շատ ատոմակայնների` մենք ունենք շատ ամուր գրունտ-ներ, բազալտներ: Մեր ռեակտորի եւ առաջին կարգի հանգույցների հիմք ծառայում են բազալտները,
- նշում է ատոմակայանի սեյսմիկ անվտանգության բաժնի ղեկավար Սամվել Մաղաքյանը:

Ի սկզբանե, մինչեւ 1988 թվականի երկրաշարժը, երբ սեյսմիկ վտանգը թերագնահատված էր ամբողջ հանրապետությունում, Մեծամորի ատոմակայանը նախատեսված էր 8 բալ երկրաշարժի դիմակայելու համար, սակայն այսօր այն կդիմանա 9 եւ ավելի բալանոց ցնցումներին: Շատերն են հարցնում, թե ինչ տեղի կունենա ատոմակայանում ուժեղ երկրաշարժի ժամանակ: Միջազգային փորձագետներն ու տեղական մասնագետները վստահեցնում են, որ անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ հաշվարկված է ամենայն մանրամասնությամբ:

- Մինչեւ 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը ատոմակայանն անխափան ու ավտանգ կաշխատի, - ասում է Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, - 6 բալից բարձր երկրաշարժի դեպքում անմիջապես աշխատում է վթարային պաշտպանության սեյսմիկ համակարգը:

- Անվտանգության համակարգն աշխատում է, ու ռեակտորն ավտոմատ անջատվում է, դադարում է աշխատել,
- բացատրում է ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը, - դրանից հետո աշխատում են այլ համապատասխան պաշտպանական համակարգերը` ռեակտորը կառավարելի ու անվտանգ վիճակում պահելու համար:

Այդ ուրիշ համապատասխան պաշտպանություններից մեկն է, օրինակ, ատոմակայանում միջազգային ստանդարտներով կառուցված ջրավազանը, որը նույնիսկ ամենաուժեղ երկրաշարժի դեպքում էլ չի վնասվի ու կապահովի ռեակտորի սառեցումը:

- Ատոմակայանների անվտանգության վերջին 20 տարվա վերլուծությունները ցույց են տվել, որ դրա ապահովությունը կարելի է բարձրացնել, եթե ունենանք սառեցնող ջրի լրացուցիչ պաշար: Միջազգային համագործակցության շնորհիվ կառուցվել է ջրավազան, որը զգալիորեն բարձրացրել է ատոմակայաին անվտանգության աստիճանը: Եթե համեմատենք "Ֆուկուշիմա՚-1" կայանում տեղի ունեցած դեպքի հետ,  ապա նմանատիպ ավազանը թույլ կտա խուսափել այն աղետից, որ եղավ Ճապոնիայում, - ասում է Միջուկային Էներգիայի միջազգային գործակալության փորձագետ Վիկտոր Կոստարեւը:

“Ֆուկուշիմա-1” ատոմակայանում նման ջրավազան չկա, որովհետեւ այն, ինչպես եւ  ճապոնական շատ այլ կայաններ, տեղակայված է օվկիանոսի ափին, ու ջուրն այնտեղից են վերցնում: Ինչպես բացատրում է միջազգային փորձագետ Վիկտոր Կոստարեւը, ով եղել է նաեւ Ֆուկուշիմայում, այդ ատոմակայանում ռեակտորի սառեցումն այլ եղանակով էր կազմակերպվում.

 - Այնտեղ կան սառեցման համար նախատեսված հատուկ բաքեր, որոնք ռեակտորին ջուր են մատակարարում հատուկ մղիչներով: Ցունամիի հետեւանքով այդ բաքերը  չաշխատեցին, որովհետեւ խափանվեց էլեկտրամատակարարումը, ու ռեակտորը մնաց առանց սառեցնող ջրի, - բացատրում է միջազգային փորձագետ Վիկտոր Կոստարեւը, - այստեղ  նման սցենար հնարավոր չէ, որովհետեւ նախ ցունամի չի լինի, բացի այդ, ջրի աղբյուր մի քանի հատ կա: Այստեղ կան ջրամղիչ կայաններ, որտեղ  եւ շինությունը, եւ սարքավորումները սեյսմակայուն են: Այդտեղից ջուրը գնում է դեպի ռեակտոր, սառեցնում  է ռեակտորը, ու նորից գալիս է ջրավազան: Հիմա ցուրտ եղանակ է, ջուրը սառն է, իսկ ամռանն այստեղ շատրվաններ են: Ջուրը բնական ճանապարհով սառում է, ու  ջրավազանից նորից գնում դեպի ռեակտոր: 

Մեծամորի ատոմակայանի ամենակարեւոր մասի` ռեակտորի, անվտանգ շահագործման բոլոր պայմանները փաստորեն ապահովված են, երկրորդական կարեւորության օբյեկտները` հատուկ կոնստրուկցիաներով ամրացված ու ապահովագրված երկրաշարժի հետեւանքով փլվելուց, ինչը վթարի անուղղակի պատճառները նվազագույնի է  հասցնում: 

Անի Ստեփանյան 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`