ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Ասֆալտի վրա անցք է բացվել


Հունիսի 25-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շահումյան 185/1 հասցեում գտնվող խանութի դիմաց  ասֆալտը գոգավորվել է, եւ անցք է բացվել:
Ժամը 16.50-ին դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ փողոցի երթեւեկելի մասում ասֆալտը մոտ 0,3 քմ. մակերեսով գոգավորվել է, բացվել է 2,5 մ խորությամբ անցք, որը գտնվում է ջրահեռացման համակարգի վրա:
Դեպքի մասին տեղեկացվել են Գյումրիի քաղաքապետարանի եւ ջրմուղ-կոյուղու  համապատասխան ծառայությունների
մասնագետները:


Խո՞րշ, թե նստվածք


Հունիսի 25-ին, ժամը 20.22-ին ստացված ահազանգի համաձայն` Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի այգեգործական ընկերության 2-րդ զանգվածի 52-58 թաղամասի թիվ 48 հողամասի տարածքում ոռոգման ջրի վթարված խողովակից տեղի ունեցած արտահոսքից լվացվել է ավտոճանապարհի հիմքը, եւ ասֆալտի տակ խորշ է առաջացել:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ վթարված խողովակից տեղի ունեցած ջրի արտահոսքից առաջացել է ավտոճանապարհի եզրային
հողահատվածի նստվածք. բարեբախտաբար սողանքային երեւույթներ չեն նկատվում, եւ ճանապարհը երթեւեկելի է:


Ընկել է կարուսելի ձողը


Հունիսի 25-ին, ժամը 20.55-ին Երեւանի “1-03” ծառայությունից ստացված տեղեկության համաձայն` Արարատյան 1-ին զանգվածում գտնվող թիվ 152 միջնակարգ դպրոցի բակում կարուսելի ձողն ընկել է երեխաների վրա:
Դեպքի վայր է ժամանել Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալը:
Պարզվել է, որ Արարատյան 1-ին զանգված 20/7 հասցեի բնակիչներ` 4-ամյա Էմիլ եւ 7-ամյա Արմինե Գյուլնազարյանները, դպրոցի բակում գտնվող սղարանի վրա սահելիս ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ:
Տուժածները տեղափոխվել են “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:


Խեղդվել է ջրանցքում


Հունիսի 25-ին,
ժամը 23.05-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը ժամը 20.00-ի սահմաններում Գեղամավան գյուղի տարածքով անցնող Սեւան-Հրազդան ջրանցքի հետիոտնային բետոնե կամուրջը փլուզվել է, ինչի հետեւանքով նույն գյուղի բնակիչ, 1972 թ. Հայաստան Խաչատրյանը կամրջի վրայից  ընկել է ջրանցքը եւ խեղդվել:
Կապ է հաստատվել Սեւան-Հրազդան “Ոռոգում ջրառ” ՓԲԸ-ի տնօրենի հետ, եւ ջրանցքում ջրի հոսքը դադարեցվել է:
Դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատները:
Ժամը 23.59-ին Հրազդան ՋԷԿ-ի արգելացանցերի մոտ հայտնաբերվել է զոհվածի դին:
Ջրափրկարարների ուժերով դին դուրս է բերվել ջրանցքից եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Ժամը 00.45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչությունից ստացված տեղեկության համաձայն` ջրանցքի նույն հատվածում հայտնաբերվել է երկու գլուխ խոշոր եղջերավոր անասուն` մեկը սատկած, մյուսը` կենդանի վիճակում:
Ժամը 02.50-ին փրկարարների ուժերով կենդանիները դուրս են բերվել ջրանցքից:


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`