ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն 17mc/R/h
Հարաբերական խոնավություն 63%
Մթնոլորտային ճնշում 667 մմ
Գեոմագնիսական դաշտ STABILE
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
+17 C +31 C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Հրդեհներ


Հունիսի 24-ին
ահազանգեր են ստացվել Երեւանի մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին, մասնավորապես` Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող թիվ 103 դպրոցի բակում այրվել է 200, Թաիրով 50 հասցեին հարակից տարածքում` 2050, Արաբկիրի 51 փողոցի վերջնամասում` 1000 քմ. մակերեսով խոտ:                   
Նույն օրը ահազանգեր են ստացվել նաեւ Արարատի մարզի Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի սկզբնամասում եւ Արմավիրի մարզի Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բռնկված հրդեհների մասին:
Այրվել է համապատասխանաբար` 5000 եւ 1000 քմ. մակերեսով խոտ:
Դեպքերի վայրեր է մեկնել մեկական մարտական հաշվարկ:
Հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:


***


Հունիսի 25-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.15-ին հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորիչ 47 հասցեում:
Ժամը 03.16-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.40-ին, մարվել` ժամը 04.17-ին:
Ամբողջությամբ այրվել են «Վիստ-Վարկո» ՍՊԸ-ին պատկանող առեւտրային կրպակը` 9 քմ., եւ կից կրպակի տանիքը` 2 քմ.
մակերեսներով:


***


Հունիսի 25-ին Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.55-ին հրդեհ է բռնկվել Կապանի Չարենցի 2 հասցեին հարակից  «Հեքիաթ» սրճարանում:
Ժամը 06.56-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.05-ին, մարվել` ժամը 07.10-ին:
Սրճարանի խոհանոցում այրվել է սառնարան:


Վտանգը վնասազերծվել է


Հունիսի 24-ին,
ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան 16/1 շենքի կողային հատվածում ամրացված ծխատար խողովակը կախվել է, եւ վտանգ է ներկայացնում անցորդների համար:
Ժամը 19.35-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով խողովակը ապամոնտաժվել է:


***


Հունիսի 24-ին, ժամը 23.57-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցի թիվ 123 տանը հարակից սյան վրա փակցված գովազդային վահանակը կախվել է, եւ վտանգ է ներկայացնում անցորդների համար:
Ժամը 24.00-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով վահանակը ապամոնտաժվել է եւ իջեցվել:


Ավտոպատահար


Հունիսի 24-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացվել, որ Հերացու փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 21.40-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 16 ՍԼ 866 եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 63 ՍՏ 132 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում զոհվել է:
Մինչև փրկարարների` կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների երկու ուղեւորները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, «1-03» ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ուղեւորներից մեկը մահացել է, իսկ մյուս ուղեւորի` 26-ամյա Վազգեն Մաթեւոսյանի վիճակը գնահատվել է կայուն-ծանր:
Փրկարարները զոհվածի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
  


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է


Գործընկերներ

Թեժ գիծ`
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի անմիջական հսկողության տակ

Բնակչության պահանջներին, մտահոգություններին ու բողոքներին օպերատիվ արձագանքելու, համակարգի ստորաբաժանումների աշխատակիցների գործունեության վերաբերյալ կարծիքներն ու առաջարկները լսելի դարձնելու, ինչպես նաեւ հասարակության հետ կապերն առավել սերտ, գործուն եւ արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստեղծվել է նախարարի անմիջական հսկողության տակ գործող թեժ գիծ։

Հեռախոս` 24 24 22, 56 76 56
Էլ. փոստ` mes@ema.am

 

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

1-01
1-12
1-03
հարեւաններին
հարազատներին

Վեբկայքը`
Վեբկայքը ստեղծվել է ՄԱԶԾ "Աղետների նախապատրաստվածության և ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում" Ծրագրի միջոցներով: