Հորդառատ անձրեւ
Հունիսի 23-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 21-ին եւ 22-ին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով սարերից իջնող ջրերը վարարել եւ ողողել են Գանձակ համայնքի` 6-8 հա գարու եւ ցորենի ցանքատարածքները։
Հրդեհներ
Հունիսի 23-ին Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 32 շենքին հարակից տարածքում այրվել է 1500 քմ., Սեբաստիայի փողոցի «Եռաբլուր» պանթեոնին հարակից տարածքում` 4000 քմ., Ներքին Շենգավիթ թաղամասի թիվ 11 փողոցի 2-րդ նրբանցքին հարակից տարածքում` 700 քմ., Անտառային փողոցի կիսակառույց շենքերին հարակից տարածքում` 2500 քմ. մակերեսով խոտածածկ տարածք։
***
Հունիսի 23-ին, ժամը 13.01-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Խանջյան փողոցի թիվ 45 տան բակում։
Դեպքի վայր է մեկնել Արմավիր քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 13.38-ին։
Այրվել են Ն. Նալբանդյանին պատկանող տան բակում 1 տ. խոտ եւ 20 կապ վառելափայտ
Պատահար գազալցակայանում
Հունիսի 23-ին, ժամը 13.55-ին Իջեւան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղին հարակից գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր են մեկնել Իջեւան քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ջոկատը։
Դեպքի վայրում պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել։ Ըստ ականատեսների` տեղի է ունեցել 10 կգ գազի բալոնի փականի դուրս նետում, ինչի հետեւանքով Դիտավան գյուղի բնակիչ, 1958 թ. ծնված Վ. Սարդարյանը ստացել է թեթեւ մարմնական վնասվածք եւ տեղափոխվել Իջեւանի քաղաքային հիվանդանոց։ Հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն` տուժածը դուրս է գրվել։
Անհայտ կորել է
Հունիսի 23-ին, ժամը 13.45-ին Սիսիան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 22-ին ժամը 10.00-ին Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի բնակիչ, 1975 թ. ծնված Ս. Հովհաննիսյանը ձուկ որսալու նպատակով տանից դուրս է եկել եւ չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ժամը 14.45-ին Սիսիան քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ եւ հինգ հրշեջ-փրկարար մեկնել են որոնողափրկարարական աշխատանքների։
Ժամը 21.30-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են անարդյունք։ Հունիսի 24-ի առավոտյան Ս. Հովհաննիսյանի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են։