ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն 16mc/R/h
Հարաբերական խոնավություն 61%
Մթնոլորտային ճնշում 667 մմ
Գեոմագնիսական դաշտ STABILE
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
+20 C +36 C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Սելավաջրեր


Հունիսի 22-ին,
ժամը 09.20-ին Լոռու մարզի Շահումյան գյուղից տեղեկություն է ստացվել, որ սելավաջրերը թուլացրել են գյուղը մայրուղուն միացնող կամրջի հիմնասյուները, եւ առկա է փլուզման վտանգ։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ գյուղը ունի մայրուղու հետ շրջանցիկ ճանապարհ, փլուզման վտանգ  դեռեւս չկա, սակայն տեւական անձրեւների հետեւանքով առաջացած սելավաջրերը կարող են քանդել կամրջի հիմքերը։
Իրավիճակի մասին տեղյակ է պահվել Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունը։


Հրդեհներ


Հունիսի 22-ին,
Ժամը 09.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավանի քաղաքային աղբանոցում։
Դեպքի վայր է մեկնել Չարենցավան քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ։    Հրդեհը մարվել է ժամը 10.40-ին։ Այրվել է  500 քմ. աղբ։
Ժամը 11.29-ին կրկին անգամ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավանի քաղաքային աղբանոցում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 12.10-ին։   Այրվել է  600 քմ. աղբ։


***


Հունիսի 22-ին, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում։
Դեպքի վայր է մեկնել Մասիս քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 14.55-ին
Այրվել է Ռ. Սարգսյանին պատկանող ցորենի արտը` 1000 քմ. մակերեսով։


***


Հունիսի 22-ին, ժամը 15.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 58 տանը հարակից տարածքում։
Դեպքի վայր է մեկնել Գյումրի քաղաքի թիվ 1 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 16.00-ին։
Այրվել են Ա. Ստեփանյանին պատկանող օժանդակ կառույցի առաստաղը` 8 քմ. մակերեսով, տնտեսական իրեր  եւ 7 էլ. հաշվիչ։


Դեղորայքային թունավորում


Հունիսի 22-ին
շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.35-ին դեղորայքային թունավորումով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 138 շենքի բնակիչ, 2009 թ. ծնված Արեւիկ Միքայելյանը։
Ըստ բժիշկների` երեխայի վիճակը միջին ծանրության է։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է


Գործընկերներ

Թեժ գիծ`
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի անմիջական հսկողության տակ

Բնակչության պահանջներին, մտահոգություններին ու բողոքներին օպերատիվ արձագանքելու, համակարգի ստորաբաժանումների աշխատակիցների գործունեության վերաբերյալ կարծիքներն ու առաջարկները լսելի դարձնելու, ինչպես նաեւ հասարակության հետ կապերն առավել սերտ, գործուն եւ արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստեղծվել է նախարարի անմիջական հսկողության տակ գործող թեժ գիծ։

Հեռախոս` 24 24 22, 56 76 56
Էլ. փոստ` mes@ema.am

 

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

1-01
1-12
1-03
հարեւաններին
հարազատներին

Վեբկայքը`
Վեբկայքը ստեղծվել է ՄԱԶԾ "Աղետների նախապատրաստվածության և ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում" Ծրագրի միջոցներով: