Անձրեւ եւ կարկուտ
Հունիսի 17-ին, ժամը 14.00-ից մինչեւ 14.30-ը տեղացած ուժեղ կարկուտից վնասվել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի 30 հա կարտոֆիլի, 30 հա կաղամբի, 60 հա ցորենի և գարու ցանքատարածքները:
Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով:
***
Հունիսի 17-ին, ժամը 15.40-ից մինչեւ 15.55-ը ուժեղ կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ հատվածում:
***
Հունիսի 17-ին, ժամը 19.30-ից մինչեւ 19.45-ը ուժեղ կարկուտ է տեղացել Վայոց Ձորի մարզի Արենի և Աղավնաձոր համայնքներում:
Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարաններում ստեղծվել են հանձնաժողովներ:
***
Հունիսի 17-ին Լոռու մարզի Շահումյան համայնքի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ օրվա ընթացքում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով վարարել է Տանձուտ գետի վտակը, խցանվել է գյուղամիջյան ջրատարը, իսկ ափերից դուրս եկած ջուրը ողողել է մոտակա ցանքատարածքները:
Ժամը 21.30-ին գյուղապետարանի ուժերով ջրատարի խցանումը բացվել է, իսկ վտակի հունը` վերականգնվել: