ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն 17mc/R/h
Հարաբերական խոնավություն 50%
Մթնոլորտային ճնշում 666 մմ
Գեոմագնիսական դաշտ STABILE
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
+20 C +34 C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Ինքնասպան է եղել


Հունիսի 18-ին,
ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղի 7/44 հասցեի բնակիչը չի
արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ժամը 11.53-ին դեպքի վայր մեկնած` Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարների ուժերով բացվել է նշված բնակարանի դուռը. լոգարանում հայտնաբերվել է կախվելու միջոցով ինքնասպան եղած 28-ամյա Վահե Գյոզալյանի դին:
Վ. Գյոզալյանի դին հանձնվել է իրավապահ մարմիններին:


Հրդեհներ


Հունիսի 18-20-ը
ահազանգեր են ստացվել Երեւանի Բաբաջանյան փողոցում գտնվող թիվ 170 դպրոցին եւ Արշակունյաց 135 հասցեին հարակից տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Այրվել է 400-ական քմ. մակերեսով խոտածածկ տարածք:
Նմանատիպ այլ ահազանգերի համաձայն` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում եւ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում այրվել են 400-ական քմ. խոտ, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատին հարակից տարածքում` 3 հա չոր խոտ եւ թփուտ:
Դեպքերի վայրեր է մեկնել մեկական մարտական հաշվարկ:
Հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն` մարվել:


Թունավորում


Հունիսի 18-ին
Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ին Եղեգնաձորի բուժկենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 74-ամյա Բախշի Հունանյանը. ախտորոշվել է էկզոգեն թունավորում եւ տուժածը տեղափոխվել է Երեւանի “Արմենիա” բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:


Ավտոպատահար


Հունիսի 18-ին,
ժամը 17.35-ին Աշտարակի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Արայի լեռան մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրանցքը, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 17.37-ին դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` “ՎԱԶ-2106” մակնիշի 21 ՕՕ 747 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ջրանցքը, ինչի հետեւանքով ուղեւոր, Աշտարակ քաղաքի բնակչուհի, 16-ամյա Գրետա Մակեյանը տեղում զոհվել է, իսկ Օհանավան  գյուղի բնակիչներ` վարորդ, 29-ամյա Վարդան Վահանյանը եւ ուղեւոր, 24-ամյա Ռոման Մխիթարյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց:
Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել . Մակեյանի դին եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:
Ըստ բժիշկների` Վ. Վահանյանի եւ Ռ. Մխիթարյանի վիճակը գնահատվում է ծանր:


Հորդառատ անձրեւ


Հունիսի 18-ին,
ժամը 17.50-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով քաղաքի գետակը վարարել է, լցվել ափամերձ տնակները, եւ մարդիկ չեն կարողանում դուրս գալ:
Ժամը 17.53-ին դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով թիվ 104/355 տնակից դուրս է բերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել անկողնային հիվանդ, 73-ամյա Օֆելյա Անուշյանը:
Ժամը 21.30-ին ստացված մեկ այլ ահազանգի համաձայն` անձրեւի հետեւանքով ջրալցվել է Գյումրիի ավտոկայանի տարածքի թիվ 104/689 տնակը:
Դեպքի վայր մեկնած փրկարարների օգնությամբ 1-03 ծառայության աշխատակիցները մտել են տնակ եւ առաջին բուժօգնություն տրամադրել անկողնային հիվանդ, 69-ամյա Սինար Մսրյանին:


Ավտոպատահար


Հունիսի 19-ին,
ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Ստեփանավան քաղաքի Հարությունյան եւ Բաղրամյան փողոցների խաչմերուկում, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ժամը 01.12-ին դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` “Ֆորդ” մակնիշի LIG 147 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով Ստեփանավանի բնակիչներ` վարորդ, 26-ամյա Վահե Այվազյանը, ուղեւորներ` 18-ամյա Արթուր Ղարիբյանը եւ 24-ամյա Հովհաննես Թումանյանը, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, Վ. Այվազյանը եւ Ա. Ղարիբյանը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել  Ստեփանավանի հիվանդանոց:
Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Հ. Թումանյանը եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:
Հիվանդանոցի ճանապարհին Վ. Այվազյանը եւ Հ. Թումանյանը մահացել են:
Ըստ բժիշկների` Ա.Ղարիբյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր. տուժածի կյանքին վտանգ չի սպառնում:


Ավտոպատահար


Հունիսի 19-ին,
ժամը 01.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Անդրանիկի եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրասպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 02.00-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` “Մոսկվիչ” մակնիշի 12 ՍԼ 004 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել օղակաձեւ խաչմերուկի սյունաշարին, ինչի հետեւանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, շտապօգնության բրիգադի կողմից ավտոմեքենայից դուրս է բերվել Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, 29-ամյա Սեդրակ Հովհաննիսյանը եւ տեղափոխվել Երեւանի “Մալաթիա” բժշկական կենտրոն:
Հիվանդանոցի ճանապարհին Ս. Հովհաննիսյանը մահացել է:


Նետվել է կամրջից


Հունիսի 19-ին,
ժամը 05.40-ին 1-03 ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի կամրջից մարդ է նետվել, ընկել կամրջի տակ գտնվող տնակի տանիքին, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 05.45-ին դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Ժամը 06.20-ին փրկարարները տանիքից իջեցրել են Գյումրի քաղաքի բնակչուհի, 25-ամյա Կարինե Ավդալյանին եւ հանձնել
շտապօգնության բրիգադին:
Կ. Ավդալյանը  տեղափոխվել է Գյումրիի Գյուլպենկյան հիվանդանոց:
Նախնական տվյալներով` տուժածն ստացել է ողնաշարի վնասվածք:


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է


Գործընկերներ

Թեժ գիծ`
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի անմիջական հսկողության տակ

Բնակչության պահանջներին, մտահոգություններին ու բողոքներին օպերատիվ արձագանքելու, համակարգի ստորաբաժանումների աշխատակիցների գործունեության վերաբերյալ կարծիքներն ու առաջարկները լսելի դարձնելու, ինչպես նաեւ հասարակության հետ կապերն առավել սերտ, գործուն եւ արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստեղծվել է նախարարի անմիջական հսկողության տակ գործող թեժ գիծ։

Հեռախոս` 24 24 22, 56 76 56
Էլ. փոստ` mes@ema.am

 

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

1-01
1-12
1-03
հարեւաններին
հարազատներին

Վեբկայքը`
Վեբկայքը ստեղծվել է ՄԱԶԾ "Աղետների նախապատրաստվածության և ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում" Ծրագրի միջոցներով: