ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Պայթյուն


Հունիսի 19-ին
շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.03-ին Երեւանի Արտաշիսյան 73/10 հասցեում տեղի է ունեցել պայթուն, ինչի հետեւանքով տանտերը` 36-ամյա Ա. Ենոքյանը, այրվածքներով տեղափոխվել է Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:
Ըստ բժշկի` Ա. Ենոքյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. տուժածը  ստացել է 2-3-րդ աստիճանի այրվածքներ (մարմնի 40-50 տոկոսը):
Ըստ նախնական տվյալների` պայթել է խոհանոցում կուտակված բնական գազը: Պայթյունի հետեւանքով 4-րդ հարկի բնակարանի հյուրասենյակի եւ խոհանոցի պատուհաններն իրենց երկաթբետոնե կառուցվածքներով փլուզվել եւ թափվել են ներքեւ, բնակարանի պատերին առաջացել են ճեղքեր:
Դեպքի վայրում` Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի, ՀՀ ԱԻՆ եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կայացվել է որոշում` համապատասխան մասնագիտական հանձնաժողով կազմելու եւ ուսումնասիրություններ կատարելու մասին:


Հրդեհ


Հունիսի 19-ին
Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.22-ին հրդեհ է բռնկվել Ազատան գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է  ժամը 20.17-ին, մարվել` ժամը 22.27-ին:
Այրվել է Մ. Բեռնեքյանին պատկանող տան բակում գտնվող օժանդակ կառույցի տանիքը` 30 քմ. մակերեսով, եւ այնտեղ կուտակված 10 տոննա ծղոտը:


Ավտոպատահար


Հունիսի 19-ին,
ժամը 22.25-ին Գորիսի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Կապան ավտոմայրուղու 261 կմ-ում` “Թասի” ոլորաններում, ձորն է ընկել “ԳԱԶել” մակնիշի երթուղային  ավտոմեքենան, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ժամը 22.26-ին դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` “ԳԱԶել” մակնիշի 3994 S պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ 39 մ բարձրությունից ընկել ձորը, ինչի հետեւանքով  վարորդը եւ 9 ուղեւոր ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ:
Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել ուղեւոր, 1963 թ. ծնված Դ. Մելքոնյանը  եւ շտապօգնության բրիգադի միջոցով տեղափոխվել Գորիսի  հիվանդանոց:
Ըստ բժիշկների` Դ. Մելքոնյանի վիճակը գնահատվում է բավարար:


Հորդառատ անձրեւ


Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով հեղեղաջրերը ողողել են Լեյջան համայնքի` այգիները, ցանքատարածքները, բնակելի տները, օժանդակ կառույցներն ու ճանապարհները:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության` օպերատիվ խումբը, փրկարար ջոկատը, Լոռու մարզպետարանի համապատասխան մասնագետները:
Տեղում իրականացվել են հնարավոր անհետաձգելի աշխատանքներ:


Հրդեհ


Հունիսի 20-ին
Շիրակի մարզից ստացված մեկ այլ ահազանգի համաձայն` ժամը 05.47-ին հրդեհ է բռնկվել Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող թիվ 2 հանրակացարանում:
Ժամը 05.47-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է  ժամը 06.06-ին, մարվել` ժամը 06.37-ին:
Հանրակացարանի 4-րդ հարկի` Ա. Վարդանյանին պատկանող թիվ 2 սենյակում, այրվել են անկողնային պարագաներ եւ հեռուստացույց:


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`