ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Հրդեհ


Հունիսի 20-ին,
ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Շահումյան գյուղում:
Ժամը 09.16-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.27-ին, մարվել` ժամը 10.13-ին:
Ամբողջությամբ այրվել է Ա.Ենոքյանին պատկանող խանութը (վագոն-տնակ)` 54 քմ. մակերեսով:


Քարաթափում


Հունիսի 20-ին,
ժամը 10.22-ին Արաբկիրի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի 49 շենքի ճակատային հատվածում քարեր են թուլացել, թափվում են մայթին եւ 1-ին հարկում գտնվող խանութի տանիքին:
Ժամը 10.25-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է, որ շենքի 2-րդ եւ 3-րդ հարկերից քարաթափման վտանգ կա, եւ քարերի ապամոնտաժման համար անհրաժեշտ է
հատուկ վերամբարձ տեխնիկա: Մինչ վերամբարձ աշտարակի ժամանելը` փրկարարները վտանգավոր տարածքը շրջափակել են զգուշացնող ժապավեններով:
Դեպքի  վայրում գտնվող` Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից տրամադրած վերամբարձ աշտարակի օգնությամբ փրկարարները ապամոնտաժել եւ իջեցրել են իրենցից վտանգ ներկայացնող քարերը:
Աշխատանքներն ավարտվել են ժամը 15.50-ին:


Դուրս է բերվել ձորից


Հունիսի 20-ին,
ժամը 16.25-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Գավառ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում “Նիվա” մակնիշի ավտոմեքենան իջել է ձորը, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Գավառի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները:
Տեղում պարզվել է, որ ավառի էլ.ցանցին պատկանող “Նիվա” մակնիշի 277 ՍՏ 16 պետհամարանիշի ավտոմեքենան կամրջակի վնասվածքի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ իջել հարակից ձորը:
Ժամը 16.50-ին փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից:
Տուժածներ չկան:


Հորդառատ անձրեւներ, ուժեղ քամի


Հունիսի 20-ին,
ժամը 18.45-ի սահմաններում հորդառատ անձրեւի եւ ուժեղ քամու հետեւանքով Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում շրջվել է 5 ծառ, ինչի հետեւանքով վնասվել են Մ. Խաչատրյանին պատկանող խանութի (15 քմ.), Վ. Մարտիրոսյանին պատկանող վարսավիրանոցի (12 քմ.), Վ. Խուդավերդյանին պատկանող ծաղկի սրահի (10 քմ.) տանիքները, ինչպես նաեւ վնասվել են հեռախոսակապի եւ էլ.լարերը:
Քամու հետեւանքով պոկվել է նաեւ Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի շենքի տանիքը (120 քմ.) եւ ընկել հարեւանությամբ գտնվող`Գ. Խաչատրյանին պատկանող շինության վրա` վնասելով տանիքի 200 քմ. մակերեսով հատվածը:


Հրդեհ


Հունիսի 20-ին,
ժամը 20.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի թիվ 16 շենքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, “Մագիրուս” տիպի ավտոսանդուղքը եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.01-ին, մարվել` ժամը 21.16-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը` 6 քմ. մակերեսով:
Դեպքի մասին տեղյակ է պահվել էլ.ցանցի հերթապահը:


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`