Վնասվել է ջրագիծը
Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 10-ին Թառաթումբ գյուղից 11 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, մոտ 1 հա հողատարածքի սահքի հետեւանքով վնասվել է ջրագծերից մեկը, ինչի հետեւանքով գյուղի մի մասը ջրազրկվել է:
Մարզպետարանի եւ գյուղապետարանի մասնագետների կողմից միջոցներ են ձեռնարկվում ջրազրկված թաղամասը ջրով ժամանակավորապես ապահովելու ուղղությամբ: Անբարենպաստ եղանակային պայմանների եւ ճանապարհների վնասվածության պատճառով վթարավերականգնողական աշխատանքներ առայժմ հնարավոր չի եղել իրականացնել:
Որոնումներն արդյունք չեն տվել
Մայիսի 11-ին, ժամը 00.25-ին Արտաշատ քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ նախորդ օրը, ժամը 12.30-ի սահմաններում Հովտաշատ գյուղի տարածքում Հրազդան գետն է ընկել նույն գյուղի բնակիչ, 1995 թ. Ալիկ Գալոյանը, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 00.40-ին դեպքի վայր է մեկնել Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Մինչ ժամը 02.00-ը իրականացված որոնողական աշխատանքները դադարեցվել են եւ վերսկսվել առավոտյան: Ժամը 10.40-ից մինչեւ ժամը 18.45-ը փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբի, Արտաշատի եւ Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատների փրկարարների, ինչպես նաեւ Արտաշատի ոստիկանության բաժնի աշխատակիցների եւ տեղի բնակչության հետ համատեղ Հրազդան գետի Հովտաշեն-Արաքսավան գյուղերի հատվածում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չենք տվել:
Հայտնաբերվել է դիակ
Մայիսի 11-ին, ժամը 15.37-ին Կենտրոնի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Խորենացու 27/71 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ժամը 16.23-ին ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1945 թ. ծնված Յուրի Համբարձումյանի դին: