Հեղեղումներ Լոռու մարզում
Մայիսի 3-ին, ժամը 10.00-ին Ալավերդու քաղաքապետից ստացված տեղեկության համաձայն` անդադար անձրեւների հետեւանքով "Սանահին" և "Ակներ" թաղամասեր տանող ճանապարհին հարակից հեղեղատարի ջրահեռացման առուն լցվել է ջրաբերուկներով, ինչի հետեւանքով ճանապարհը ջրածածկվել է եւ դարձել անանցանելի:
Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի պետը:
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հեղեղատարի մաքրման ուղղությամբ:
Փլուզում անձրեւներից
Մայիսի 3-ին, ժամը 11.40-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրեւների հետեւանքով Վարդաձոր գյուղում մասնակիորեն փլուզվել են երկուական անասնագոմ և հացատուն:
Զոհեր եւ վիրավորներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատի պետը:
Անձրեւների շարունակվելու դեպքում առկա է հացատների և անասնագոմերի ամբողջությամբ փլուզվելու վտանգ:
Ավտոմեքենան ընկել է գետը
Մայիսի 3-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում ավտոմեքենա է ընկել գետը, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, "ՎԱԶ-2121" մակնիշի 063 ՏԼ 01 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից և ընկել գետը: Վարորդին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ ավտոմեքենայից:
Ժամը 19.30-ին փրկարարների եւ տեղի բնակիչների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել գետից:
Զոհեր և վիրավորներ չկան: