Քարաթափում Ձորագյուղում
Մայիսի 2-ին, ժամը 12.30-ին
Լոռու մարզի Ձորագյուղից ահազանգ է ստացվել, որ տեղացած անձրեւների
հետևանքով տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով փակվել է
Ձորագետ-Ձորաղբյուր ավտոճանապարհը։
Դեպքի վայր է մեկնել մարզային
փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Կազմակերպված համապատասխան
միջոցառումների արդյունքում ժամը 15.00-ի դրությամբ ճանապարհի մաքրման
աշխատանքներն ավարտվել են, երթեւեկությունը` վերականգնվել։
Մեքենան իջել է ձորը
Մայիսի 2-ին, ժամը 15.07-ին
ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 8-րդ կմ-ում` Լոռվա
կիրճ կոչվող տարածքում, ավտոմեքենան սողալով իջել է ձորը, եւ այն դուրս
բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է
մեկնել, Լոռե փրկարարական ջոկատը։
Տեղում պարզվել է, որ, դեռևս չպարզված
հանգամանքներում, Թ. Աթոյանին պատկանող, ՎԱԶ-2121 մակնիշի 68 ՍՏ 545
պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ
սողալով իջել ձորը։
Փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել
երթեւեկելի մաս։
Ժայռից մարդ է ընկել
Մայիսի 2-ին, ժամը 17.50-ին
ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի, Մագիլի քարանձավե կոչվող
տարածքում ժայռից մարդ է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի
վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ
շտապօգնության մեկ բրիգադ։
Տեղում պարզվել է, որ Երեւանի բնակիչ, 1973
թ. ծնված Հայկ Հարությունյանը փորձել է բարձրանալ քարանձավ, սակայն ոտքը
սայթաքել է եւ 5-6 մ բարձրությունից ընկել է ներքեւ։
Տուժածը
փրկարարների օգնությամբ` պատգարակով, դուրս է բերվել, եւ շտապօգնության
մեքենայով տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց։