ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Փլուզում


Ապրիլի 30-ին, ժամը 10.16-ին Սյունիքի մարզի Քարահունջի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ փլուզվել է գյուղի տներից մեկին հարակից պահեստի հենապատը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ հորդառատ անձրեւների հետեւանքով ինքնափլուզվել է Ս.Հակոբջանյանին պատկանող անասնակերի պահեստի հենապատը` 30 քմ մակերեսով։
Ժամը 13.15-ին դարձյալ նույն գյուղից ստացված ահազանգի համաձայն` փլուզվել են բնակիչներ` Ա. Ալեքսանյանի այգու 15 քմ եւ Ս. Սարգսյանի տանը կից 32 քմ մակերեսներով հենապատերը։
Տուժածներ չկան։


Պատահար` մահվան ելքով


Ապրիլի 30-ին, ժամը 12.03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտա 13 հասցեում գտնվող շինհրապարակում տեղի է ունեցել ավտոպատահար. շրջվել է բեռնատար ավտոմեքենա, որի բեռի տակ մարդ է մնացել, եւ  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատից երկու խումբ։
Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02, 1-03 ծառայությունները եւ ճանապարհային ոստիկանությունը։
Դեպքի վայրում պարզվել է, որ ԳԱԶ-53 մակնիշի 20 ԼՕ 146 պետհամարանիշի բեռնատարից բեռը դատարկելիս գրունտը փլուզվել է, ինչի հետեւանքով ավտոմեքենան տեղաշարժվել է, բեռնաթափվող ավազը թափվել է կանգնած բանվորի վրա, այնուհետեւ ծանրության ազդեցությամբ լցվել անցնող ջրանցքը։
Պատահարի հետեւանքով բանվոր` 1975 թ. Կարեն Շահվերդյանը, զոհվել է։


Փլուզում


Ապրիլի 30-ին
Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.22-ին Շիշկերտ-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհի եզրաշերտի փլուզում` 25 մ երկարությամբ, 10 մ լայնությամբ եւ 2000 խմ ծավալով, ինչի հետեւանքով երթեւեկությունը դարձել է անանցանելի։
Ժամը 13.00-ից մինչ 20.40-ը Մեղրիի Ճանշինի աշխատակիցների կողմից իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ։
Մայիսի 1-ին, ժամը  07.00-ին մաքրման աշխատանքները վերսկսվել են։
Ժամանակավորապես գործում է միակողմանի շրջանցիկ ճանապարհ։


Հրդեհ ավտոմեքենայում


Ապրիլի 30-ին
, ժամը 16.24-ին Երեւանի ճանապարհային ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գր. Լուսավորչի 17-րդ շենքի դիմաց կայանված ավտոմեքենայում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է ժամը 16.36-ին։
Այրվել են Տավրիա Պիկապե մակնիշի 05 ՕՏ 160 պետհամարնիշի ավտոմեքենայի սրահը եւ շարժիչը։


Պատահար շինհրապարակում


Ապրիլի 30-ին
Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ին Գյումրիի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատին հարակից տարածքից փլուզման ձայներ են լսվել։
Դեպքի վայր է դուրս եկել օպերատիվ խումբը։
Տեղում պարզվել է, որ  Շիրակացու 102 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ վերամբարձ կռունկը շրջվել է, ընկել փողոցի բանուկ մաս, ինչի հետեւանքով կոտրվել է կռունկի վերին շարժական հենամասը։
Զոհեր եւ վիրավորներ չկան։
Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզպետ Լ. Նանյանը։


Դեղորայքային թունավորում


Ապրիլի 30-ին
Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.37-ին դեղորայքային թունավորումով Գյումրիի "Սամարիթեր" հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Անի թաղամաս 31/21 հասցեի բնակչուհի,1991 թ. ծնված Ն. Գրիգորյանը։
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության։


Սողանք Լոռու մարզում


Մայիսի 1-ին
, ժամը 06.40-ին, Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ Վանաձորի գծակայարանային միավորումից հաղորդագրություն է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով, ժամը 04.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի երկաթգծի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով երկաթգիծը ծածկվել է մոտ 500 խմ հողաշերտով։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։
Ընթացող սողանքի պատճառով մաքրման աշխատանքներն սկսվել են հաջորդ օրը։
Մայիսի 2-ի, ժամը 14.35-ի դրությամբ` երկաթգծի վթարային ծառայության եւ անտառտնտեսության աշխատակիցների կողմից, ճանապարհի տվյալ հատվածում տեղի ունեցած քարաթափման հետեւանքները մասամբ վերացվել են, երթեւեկությունը ժամանակավորապես վերականգնվել է։
Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար մայրաքաղաքից դեպքի վայր է ուղարկվել երկաթուղու ինժեներային հատուկ տեխնիկա, որի օգնությամբ մինչեւ ժամը 19.00-ը կատարվել են քարաթափման հետեւանքների վերացման աշխատանքներ։
Աշխատանքները կվերսկսվեն մայիսի 3-ին։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`