Փլուզման վտանգ
Ապրիլի 29-ին, ժամը 11.45-ին Կոտայքի մարզի Բջնի գյուղից ահազանգ է ստացվել, որ սարալանջին գտնվող` 1-ին փողոցի 12-րդ փակուղու թիվ 1 տունը գտնվում է սողանքային գոտում, եւ առկա է փլվածքի առաջացման վտանգ։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչութան մասնագետները։
Տեղում պարզվել է, որ տան բակի բնահողը մոտ 1 մ լայնությամբ եւ 15 մ երկարությամբ նստվածք է տվել, եւ երեւույթը չկանխելու դեպքում հնարավոր է տանը հարակից հենապատի փլուզում։
Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները։
Գրունտային ջրերի բարձրացում
Ապրիլի 29-ին, ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի տարածքում նկատվում է գրունտային ջրերի մակարդակի բարձրացում։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչութան օպերատիվ խումբը։
Տեղում պարզվել է, որ ջրերի մակարդակի զգալի բարձրացման հետեւանքով ջրալցվել է Լ. Սարգսյանին պատկանող տան առաջին հարկը։
Գյուղապետի կողմից տան բնակիչներին ժամանակավոր կացարան է առաջարկվել։
Դեպքի մասին տեղյակ է պահվել Արարատի մարզպետը։
Հոսքեր անձրեւների հետեւանքով
Ապրիլի 29-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապան-Կավարտ բանավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, սարալանջից տեղի է ունեցել ավազի հոսք։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչութան օպերատիվ խումբը։
Տեղում պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով «Լեն հանքեր» կոչվող թաղամասում մոտ 16 մ երկարությամբ եւ 5 մ բարձրությամբ հողի զանգված սահել է ներքեւ, լցվել ավտոճանապարհին` բարեբախտաբար չխոչընդոտելով երթեւեկությունը։
Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները։
Հրդեհներ
Ապրիլի 29-ին, ժամը 19.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Տիգրան Մեծի պողոտա 58/4 հասցեում։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը։
Դեպքի մասին տեղյակ է պահվել էլ.ցանցի հերթապահը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.30-ին, մարվել` ժամը 19.36-ին։
Այրվել է Վ. Ղազարյանի տանը հարակից ավտոտնակի տանիքը` 50 քմ մակերեսով։
***
Ապրիլի 30-ին, ժամը 01.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արտաշիսյան փողոցի 42/6 շենքի 31-րդ բնակարանում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.44-ին, մարվել` ժամը 01.54-ին։
Խոհանոցում այրվել են կահույք եւ կենցաղային իրեր` 12 քմ մակերեսով։