ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Հորդառատ անձրեւներ


Ապրիլի 28-ին, Ժամը 09.40-ին Արարատի մարզի Սիփանիկ գյուղի բնակչուհի Ն.Սարգսյանից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրեւի հետեւանքով սելավային ջրերը լցվում են իր տուն:
Ժամը 09.50-ին դեպքի վայր է մեկնել Մասիս քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ հորդառատ անձրեւների եւ գրունտային ջրերի բարձրացման հետեւանքով ջրածածկվել են 50 տան տնամերձ հողատարածքները, եւ 10 նկուղային հարկեր լցվել են ջրով:
Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանը:


***


Ապրիլի 28-ին, ժամը 16.57-ին Դիլիջանի փոխքաղաքապետից ահազանգ է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրեւից վարարել է Գալավինկա գետակը` Գորկու փողոցով անցնող հատվածում պոկելով բետոնե 30 բլոկ (1 խմ ծավալով), որոնք կուտակվելով` նեղացրել են գետի հունը:
Գետի մաքրման նպատակով քաղաքապետարանը հատկացրել է մեկ ավտոկռունկ:
Դեպքի վայր է մեկնել Դիլիջանի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Քաղաքապետարանի հետ համատեղ իրականացված` գետի հունի մաքրման աշխատանքներն ավարտվել են ժամը 18.00-ին: Գետից դուրս են բերվել բետոնե բլոկներ, ծառի կոճղեր եւ արմատներ:
Գետի հունը նորմալացել է, վտանգը` կանխվել:


***


Ապրիլի 28-ին, ժամը 18.00-ին Իջեւանի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ ինքնափլուզվել է Նար-Դոսի փողոցի 22-րդ տան պատը:
Ժամը 18.05-ին դեպքի վայր են մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մարզպետարանի աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ հորդառատ անձրեւի հետեւանքով ինքնափլուզվել է քաղաքացի Գ. Եգանյանին պատկանող տան ետնամասում կառուցված քարե` 15 քմ մակերեսով պատնեշը, ինչի հետեւանքով վնասվել է տան հիմնական պատը, առաջացել են ճաքեր, եւ բնակիչներին վտանգ է սպառնում:
Բնակիչներին զգուշացվել է ժամանակավորապես չբնակվել տանը` մինչ վթարի վերացումը:


Իջեցվել է տանիքից


Ապրիլի 29-ին, ժամը 02.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սայաթ-Նովա փողոցի 29-րդ շենքին հարակից կիսակառույց շինության տանիքում վնասված ոտքով տղամարդ կա, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեպքի մասին տեղեկացվել են 1-02 եւ 1-03 ծառայությունները:
Փրկարարների ուժերով` ոստիկանների ներկայությամբ, շինության տանիքից իջեցվել է 1971 թ. ծնված Ա. Ղուկասյանը եւ տեղափոխվել Երեւանի թիվ 2 հիվանդանոց:


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`