ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Տանը միայնակ


Ապրիլի 6-ին,
ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 4/29 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին:
Դեպքի վայր մեկնած փրկարարները, ոստիկանության աշխատակիցների ու հարազատների ներկայությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1937 թ. ծնված Մերի Բորդյանը` սրտի կաթվածով: Նա տեղափոխվել է "Արմենիա" բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը ծանր է:


Զոհ եւ ծանր վիրավորներ ավտոպատահարից


Ապրիլի 6-ին, ժամը 12.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ում` Ներքին Բազմաբերդ գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար, կա զոհ եւ վիրավորներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել "Ռենջ Ռովեր" մակնիշի WVB501 Վրաստանի պետհամարանիշով եւ "ԲՄՎ" մակնիշի 09 ԼՕ 062 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով "ԲՄՎ" մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, Երեւանի բնակչուհի, 1951 թ. ծնված Անահիտ Անդրեասյանը տեղում մահացել է:
 "Ռենջ Ռովեր" մակնիշի ավտոմեքենայի վարորդ` ՌԴ Սոչի քաղաքի բնակիչ, 1982 թ. ծնված Խաչատուր Նորվարդյանը եւ ուղեւոր` Վրաստանի Հանրապետության Ախալքալակի քաղաքի բնակչուհի, 1984 թ. ծնված Լիաննա Աբաջյանը տեղափոխվել են Թալինի հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարների ուժերով "ԲՄՎ" մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ` Երեւանի բնակիչ, 1985 թ. ծնված Տիգրան Թովմասյանը եւ ուղեւորներ` Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի  բնակիչ, 1987 թ. ծնված Կարեն Հակոբյանը, Գյումրիի բնակչուհի, 1979 թ. ծնված Հասմիկ Պետրոսյանը եւ Գավառի բնակիչ, 1985 թ. ծնված Հակոբ Մարուխյանը, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց:
Ավելի ուշ Խ. Նորվարդյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից:
Տ. Թովմասյանը տեղափոխվել է Երեւանի "Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հ. Մարուխյանը տեղափոխվել է Երեւանի "Արմենիա", իսկ Լ. Աբաջյանը եւ Հ. Պետրոսյանը` "Էրեբունի" բժշկական կենտրոններ: Ըստ բժիշկների` նրանց վիճակը ծանր է:


Հրդեհ տանիքում


Ապրիլի 6-ին,  ժամը 12.22-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի Հորս գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.58-ին, մարվել` 13.21-ին:
Այրվել են Ս. Կարապետյանին պատկանող տան տանիքը` 15 քմ մակերեսով եւ այնտեղ պահեստավորած 700 կգ անասնակեր:


Այրվել են վագոն-տնակներ


Ապրիլի 6-ին,
ժամը 12.39-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.14-ին, մարվել` 14.55-ին:
Այրվել է "Արփա-Սեւան" ԲԲԸ-ին պատկանող հիդրոտեխնիկ շինարարական տեղամասում գտնվող 2 վագոն-տնակ` 36 քմ ընդհանուր մակերեսով:


Ահազանգ Արմավիրից


Ապրիլի 6-ին
"TIEARAS de Armenia" ընկերությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.30-ին Արմավիրի մարզի Արեւադաշտ համայնքի` իրենց ընկերությանը պատկանող տարածքում աշխատող գյուղացիների կողմից հայտնաբերվել է արկի նմանվող առարկա:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը եւ պաշտպանության նախարարությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՊՆ մասնագետների խումբը եւ Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները:
Ժամը 18.15-ին ՀՀ ՊՆ մասնագետների կողմից հայտնաբերված տեղից  բարձրացվել է 122 մմ-ոց բեկորաֆուգասային արկ` առանց մարտական գլխիկի ու հետագա վնասազերծման նպատակով տեղափոխվել ՊՆ ինժիներական զորքերի վարչություն:


Դեղորայքային թունավորում


Ապրիլի 6-ին
Լոռու մարզից ստացված տեղեկության համաձայն` ժամը 18.20-ի սահմաններում դեղորայքային թունավորումով Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքում բնակվող, 1987 թ. ծնված Քրիստինե Բ.-ն:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է:


Հրդեհ Արա լեռան վրա


Ապրիլի 7-ին, ժամը 00.17-ին հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզում` Արա լեռան ստորոտին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.00-ին, մարվել` 03.40-ին:
Այրվել են շուրջ 6000 քմ մակերեսով չոր խոտ ու թփուտներ:


Հրդեհ մայրաքաղաքում  


Ապրիլի 7-ին, ժամը 06.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Օհանովի 8/53 հասցեում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.43-ին, մարվել` 07.00-ին:
Տան ննջասենյակում հայտնաբերվել է 1956 թ. ծնված Ս. Սահակյանի դին` այրվածքների հետքերով:
Այրվել են Ս. Սահակյանին պատկանող բնակարանի ննջասենյակն ու միջանցքն իրենց գույքով` 23 քմ ընդհանուր մակերեսով:


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`