ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Հրդեհ Զոլաքարում


Մարտի 24-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.20-ին, մարվել` 09.10-ին։
Այրվել են Միհրան Մկրտչյանին պատկանող տան առաստաղը` 70 քմ եւ երկու ննջասենյակը` 90 քմ մակերեսներով, վնասվել են տանիքի թիթեղները` 15 քմ մակերեսով։
Տանը հայտնաբերվել է տանտիրոջ` 1929 թ. ծնված Մ. Մկրտչյանի դիակը։


Ճանապարհը փլուզվել է


Մարտի 24-ին, ժամը 09.00-ին ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի ունեցել փլուզում։
Դեպքի վայր է մեկնել Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ փլուզման արդյունքում առաջացել է մոտ 20 մ երկարությամբ, 3 մ լայնությամբ եւ 30 մ խորությամբ փոս։ Ճանապարհի տվյալ հատվածում կա մեկ ավտոմեքենայի երթեւեկության հնարավորություն, սակայն ասֆալտի վրա առկա են ճաքեր, եւ կա նաեւ այդ հատվածի փլուզման վտանգ։
Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզպետարանը։


Հրդեհ գոմում


Մարտի 24-ին, ժամը 10.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.10-ին, մարվել` 12.05-ին։
Այրվել է Մ. Պողոսյանին պատկանող անասնագոմի տանիքը` 70 քմ մակերեսով։


Այրվել է եղեգնուտ


Մարտի 24-ին, ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մուշավան թաղամասի սկզբնամասում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.03-ին, մարվել` 13.24-ին։
Այրվել է եղեգնուտ` 2000 քմ մակերեսով։


Այրվել է անասանկեր


Մարտի 24-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում` Հրազդան քաղաքի Վանատուր 64 հասցեում։
Դեպքի վայր է երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.04-ին, մարվել` 13.45-ին։
Լ. Նավասարդյանին պատկանող տան բակում այրվել է 300 հակ անասնակեր։


Հրդեհ տնամերձում


Մարտի 24-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզում` Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 121 եւ 123 տների մոտակայքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել` 17.30-ին։
Գ. Սաֆարյանին եւ Է. Քոչարյանին պատկանող տնամերձ հողամասերում այրվել են տնկիներ, ծառեր եւ չոր խոտ` 500 քմ ընդհանուր մակերեսով։


Մեքենան բախվել է քարե շինությանը


Մարտի 25-ին, ժամը 00.40-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Եղեգնաձորի հրշեջ-փրկարար ջոկատից երկու փրկարար։
Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Մերսեդես» մակնիշի 87 PՏ 770 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել մայթեզրի քարե շինությանը։
Պատահարի հետեւանքով վարորդը` Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ, 1982 Ա. Աղախանյանը եւ ուղեւոր` նույն մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Գ. Կարապետյանը, տեղում զոհվել են։ Մյուս ուղեւորները` Արարատ գյուղի բնակիչներ, 1980 թ. ծնված Ա. Գեւորգյանը եւ 1983 թ. ծնված Գ. Նազարեթյանը, փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն։
Բժիշկների կողմից Գ. Նազարեթյանի վիճակը գնահատվել է ծանր, Ա. Գեւորգյանինը` բավարար։

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`