ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Մեքենան շրջվել է ձորը


Մարտի 19-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոմայրուղու 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ։
Դեռեւս չպարզված հանգամանքներում "Ֆռայտ" մակնիշի ԻՌ 54185 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը։
Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ` 1962 թ. ծնված Ֆարիբորզ Սաֆարազի եւ 1992 թ. ծնված Ֆահրադ Ֆարիբոզի Մանսուրիները։
Տուժածները տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել։


Հրդեհ պահեստում


Մարտի 19-ին Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.03-ին հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Շահումյան 9-րդ փողոցի տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.23-ին, մարվել` 23.15-ին։
"Սարդարապատ" ՓԲԸ-ին պատկանող պահածոների գործարանի պահեստում այրվել են ստվարաթղթե արկղեր, պլաստիկե շշեր եւ թուղթ` 80 քմ ընդհանուր մակերեսով։


Դեղորայքային թունավորում


Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 19-ին, ժամը 23.15-ին դեղորայքային թունավորումով Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ Երեւան քաղաքի "Արմենիա" բժշկական կենտրոն է տեղափոխվել Արագած գյուղի բնակիչ, 1971 թ. ծնված Սարգիս Հովհաննիսյանը։
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`