ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Գետերը վարարել են


Մարտի 18-ին, ժամը 13.50-ին եւ ժամը 17.10-ին Արարատի մարզից տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան գետի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկվել են համապատասխանաբար` Նորամարգ գյուղի 70-80 հա  եւ Մասիս քաղաքին հարակից 50 հա մակերեսով ցորենի եւ առվույտի  ցանքատարածքներ։


Երբ դուռը չեն բացում 


Մարտի 18-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շապրոնի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ  բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1948 թ. ծնված Զոյա Սահակյանի դին։


***


Մարտի 18-ին, ժամը 16.31-ին Մարտունի  քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ նույն քաղաքի Մյասնիկյան 14 հասցեում տեղակայված վագոն-տնակում ենթադրվում է դիակի առկայություն, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են նշված տնակի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1962 թ. ծնված Ա. Յակումորովի դին։
Զոհվածի դին հանձնվել է իրավապահ մարմիններին։


Թունավորում շմոլ գազից


Մարտի 18-ին, ժամը 18.23-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Գյումրիի "Ավստրիական" հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի  նախկին "Էլեկտրոսարքեր" գործարանին հարակից 11-րդ շարքի թիվ 2 տնակի բնակիչներ` 1999 թ. ծնված Դավիթ եւ 2003 թ. ծնված Կարեն Մխիթարյանները։
Ժամը 18.40-ին նույն հասցեից Գյումրիի "Սամարիթեր" հիվանդանոց են տեղափոխվել 1974 թ. ծնված Նելլի Գրիգորյանը, 1978 թ. ծնված Գայանե եւ 1988 թ. ծնված Նարինե Մխիթարյանները
Բժիշկների  գնահատմամբ տուժածների վիճակը բավարար է։
   

***


Մարտի 18-ին, ժամը 23.54-ին շմոլ գազից թունավորումով "Սամարիթեր" հիվանդանոց են տեղափոխվել Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչներ` 1982 թ. ծնված Էդգար եւ 1992 թ. ծնված Արթուր Ղազմենչյանները։ 
Բժիշկները տուժածների վիճակը բավարար են գնահատում։


Հրդեհ տանիքում


Մարտի 19-ին, ժամը 00.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 32 տանը։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.39-ին, մարվել` 01.43-ին։
Այրվել է Ս. Շուշանյանին պատկանող տան տանիքը` 30 քմ մակերեսով։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`