ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Քամու եւ առատ տեղումների վնասները


Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 15-ին, ժամը 23.20-ի սահմաններում մարզի տարածքում գրանցված ուժեղ քամիների եւ առատ տեղումների հետեւանքով վնասվել են` մի շարք գյուղերի բնակելի տների եւ հասարակական շինությունների տանիքներ, էլեկտրական սյուներ, Ախուրյան գետի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրալցվել են մի շարք գյուղերի տների նկուղներ, ջրածածկվել հողամասեր, վարելահողեր, քանդվել է Առափի գյուղի հետիոտնային կամուրջն ամբողջությամբ, ավտոմեքենաների երթեւեկության համար նախատեսված կամուրջը` մասամբ։
Ժամը 10.00-ից դեպքի վայրեր է մեկնել Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Տեղում պարզվել է, որ Գուսանագյուղ, Շիրակավան, Լուսաղբյուր եւ Իսահակյան գյուղերում շարքից դուրս են եկել հեռախոսակապի 35 հենասյուն եւ 15 էլեկտրասյուն, ինչի հետեւանքով գյուղերը հոսանքազրկվել են։ Գուսանագյուղում վնասվել է 23 տանիք, խափանվել է գյուղի գազամատակարարումը։ Վնասվել են նաեւ Շիրակավան գյուղում` 25, Լուսաղբյուրում` 77, Իսահակյանում` 21 տանիքներ ¥այդ թվում` Իսահակյան գյուղի հացահատիկի պահեստի եւ կաթի գործարանի տանիքները` ամբողջությամբ¤։
"1-04" ծառայության եւ էլ.ցանցի աշխատակիցների կողմից իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։


***


Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 15-ի լույս 16-ի գիշերը մարզի տարածքում գրանցված ուժեղ քամու հետեւանքով մարզի գյուղերում վնասվել են շինությունների տանիքներ` Բռնակոթում` 190, Իշխանասարում` 116, Նորավանում` 1270, Սպանդարյանում` 532 քմ մակերեսներով, կոտրվել են ապակիներ։
Քամին վնասներ է հասցրել նաեւ մարզի` Անտառաշատ, Վերին Խոտանան, Ներքին Խոտանան, Ձորաստան, Վանեք, Աղվանի գյուղերում։
Վնասի չափերը ճշտվում են։


***


Մարտի 15-ին Արագածոտնի մարզում մոլեգնած ուժեղ քամու հետեւանքով վնասվել է Ապարանի Բաղրամյան փողոցի 28-րդ շենքի տանիքը։
Դեպքի վայր մեկնած փրկարարների կողմից իրականացվել են տանիքի ամրացման աշխատանքներ։
Քամին վնասներ է հասցրել նաեւ մարզի Մելիքգյուղում, ինչպես նաեւ Նիգավան, Դերեկ եւ Գեղաձոր գյուղերում։

Մարտի 15-ին եւ 16-ին նմանատիպ տեղկություններ են ստացվել նաեւ Կոտայքի (ուժեղ քամի եւ ձնհալի հետեւանքով Մեղրաձոր եւ Հրազդան գետերի վարարում), Գեղարքունիքի (ձնհալ, անձրեւ, քամի եւ Արգիճ գետի վարարում), Վայոց ձորի (ուժեղ քամի, Արփա եւ Եղեգիս գետերի վարարում), Արարատի (ուժեղ քամի եւ Հրազդան գետի  վարարում),  Սյունիքի (Ծավ գետի վարարում) եւ Լոռու (ուժեղ քամի, Դեբետ եւ Փամբակ գետերի վարարում) մարզերից։


Այրվել է վագոն-տնակ


Մարտի 16-ին, ժամը 04.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 119/193 վագոն-տնակում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.53-ին, մարվել` ժամը 06.08-ին։
Ամբողջությամբ այրվել է Յու. Ալավերդյանին պատկանող վագոն-տնակը` 36 քմ մակերեսով։


Ընկել են ձորը


Մարտի 16-ին, ժամը 05.35-ին Արագածոտնի մարզից  տեղեկություն է ստացվել,  որ Օշական գյուղի հարակից ձորը մարդ է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։
Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, քարանձավում քանդման աշխատանքներ կատարելիս ձորն են ընկել երկու քաղաքացի։ Պատահարի հետեւանքով Մասիս քաղաքի բնակիչ,  1957թ. ծնված Միշա Բաղդասարյանը տեղում զոհվել է, իսկ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 1953թ. ծնված Գրիգոր Դլդլյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածին քաղաքի հիվանդանոց։
Զոհվածի դին ձորից դուրս բերելու նպատակով փրկարարների ուժերով կատարվել են մոտեցման ուղու բացման եւ մաքրման աշխատանքներ։
Ժամը 12.45-ին Մ. Բաղդասարյանի դիակը դուրս է բերվել ձորից։


Ջրածածկման վտանգ


Մարտի 16-ին, ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղի միջով անցնող սելավատարի ջրի մակարդակը բարձրացել է, եւ հարակից տներին ջրածածկման վտանգ է սպառնում։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարների եւ գյուղապետարանի աշխատակիցների համատեղ ուժերով սելավատարը մաքրվել է աղբից, եւ ջրի մակարդակը նվազել է։


Հրդեհ եղեգնուտում


Մարտի 16-ին, ժամը 15.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արին-Բերդի 14ա շենքին հարակից տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է ժամը 16.39-ին։
Այրվել է 1000 քմ մակերեսով եղեգ։


Հրդեհ տնակում


Մարտի 16-ին, ժամը 20.07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արտաշիսյան փողոցի  72/2 շենքի տարածքում գտնվող տնակում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.21-ին, մարվել`ժամը 20.28-ին։
Այրվել է տնակի տանիքը` 20 քմ մակերեսով։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`