Այրվել է խոտ
Մարտի 15-ին, ժամը 09.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու եւ Լենինգրադյան փողոցի խաչմերուկում` "Դալմայի" այգիների տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.02-ին, մարվել` 10.07-ին։
Այրվել է 150 քմ մակերեսով խոտածածկ տարածք։
***
Մարտի 15-ին, ժամը 17.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Միքայելյան փողոցում` "Փարոս" ռեստորանին հարակից տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.09-ին, մարվել` 18.16-ին։
Այրվել է 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք։
Հրդեհ ռեստորանում
Մարտի 15-ին Գեղարքունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ ժամը 15.25-ին հրդեհ է բռնկվել "Ախթամար" թերակղզում գտնվող "Կարասար" ռեստորանի տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.50-ին, մարվել` 16.30-ին։
Այրվել են ռեստորանի առաստաղն ու տանիքը` 16 քմ ընդհանուր մակերեսով։
Ուժեղ քամի
Մարտի 15-ին, ժամը 17.45-ին Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքապետից ահազանգ է ստացվել, որ գրանցված ուժեղ քամու հետեւանքով պոկվել է քաղաքի Գայի փողոցի թիվ 3 շենքի 4-րդ հարկի պատշգամբի տանիքը, եւ անցորդներին վտանգ է սպառնում։
Դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով 6 քմ մակերեսով տանիքն ապամոնտաժվել է եւ իջեցվել։
***
Մարտի 15-ին Արագածոտնի մարզից ստացված տեղեկության համաձայն` ժամը 17.50-ի սահմաններում Լուսագյուղում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են 4 տան եւ 3 անասնագոմի տանիքներ` 30-40 քմ-ական մակերեսներով, մասնակիորեն վնասվել է գյուղապետարանի շենքի տանիքը։ Իսկ ժամը 20.00-ի սահմաններում գրանցված քամու հետեւանքով վնասվել է մարզի Ռյա թազա գյուղի դպրոցի տանիքը` մոտ 900 քմ մակերեսով։ Վնասվել են նաեւ էլեկտրասյուներ, կտրվել են հոսանքալարեր, ինչի հետեւանքով հոսանքազրկվել են` Ռյա թազա, Դերեկ, Գեղաձոր, Օրթաճյա եւ Ծաղկահովիտ գյուղերը։
Դերեկում հեղեղաջրերը լցվել են գյուղը սպասարկող էլեկտրական ենթակայանը։
***
Մարտի 15-ին ժամը 19.42-ին եւ 22.03-ին ահազանգեր են ստացվել, որ քամու հետեւանքով պոկվել եւ կախվել են Երեւան քաղաքի` համապատասխանաբար Դ.Անհաղթի 10-րդ շենքի եւ Ֆանարջյան փողոցում գտնվող Ուռուցքաբանության ինստիտուտի տանիքների ծածկերը, ինչի հետեւանքով անցորդներին վտանգ է սպառնում։
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հերթապահ խումբը։
Փրկարարների ուժերով պոկված ծածկերն ամրացվել են։
Ձորի եզրին
Մարտի 16-ին, ժամը 05.53-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նուբարաշեն համայնքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հայտնվել ձորի եզրին։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները կցորդման միջոցով ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերել "Էլիտա" տաքսի ծառայությանը պատկանող "ՎԱԶ-2107" մակնիշի Տ 5944 պետհամարանիշի ավտոմեքենան։