Այրվել է խոտ
Մարտի 14-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Իսակովի պողոտային հարակից Դալմայի այգիներում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.08-ին, մարվել` 18.13-ին։
Այրվել է 100 քմ մակերեսով խոտ։