Գետը դուրս է եկել ափերից
Մարտի 12-ին, ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրեւների հետեւանքով Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի միջով հոսող Որոտան գետի վտակը դուրս է եկել ափերից։
Դեպքի վայր են մեկնել Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Տեղում պարզվել է, որ գետի ջուրը մոտ 2 մ բարձրությամբ դուրս գալով ափերից` ողողել է Ա. Թանգյանին պատկանող անասնագոմը, կից կուտակված խոտի դեզը եւ 2000 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս։
Փրկարարների եւ գյուղի բնակիչների համատեղ ուժերով գետի հունը մաքրվել է, ջուրը հետ է քաշվել` առանց զգալի վնաս պատճառելու։
***
Մարտի 13-ին, ժամը 07.15-ին ստացված նմանատիպ տեղեկության համաձայն` Որոտան գետի վտակը ողողել է Բռնակոթ գյուղի շուրջ 20 տուն եւ անասնագոմեր։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ 20 փրկարար, իսկ քիչ անց` նաեւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ օպերատիվ խումբը։
Ջրածածկման գոտում հայտնված մարդիկ եւ անասունները փրկարարների օգնությամբ տարահանվել են անվտանգ վայր։
Ժամը 15.45-ի սահմաններում փրկարարների եւ գյուղի բնակիչների համատեղ ուժերով գետի հունը մաքրվել է, – ջրի մակարդակը` նվազել։
Շմոլ գազ
Մարտի 12-ին, Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Մ.Մկրտչյան 36/14-րդ հասցեի բնակչուհի, 1974 թ. ծնված Լուսինե Մկրտչյանը, իսկ նույն հասցեի բնակիչներ` 1994 թ. ծնված Մելինե եւ 1996 թ. ծնված Գագիկ Մկրտչյանները տեղափոխվել են Ավստրիական մանկական հիվանդանոց։
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են կայուն ծանր։
Ծխահարվել է հրդեհից
Մարտի 12-ին, ժամը 19.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.59-ին, մարվել` 20.08-ին։
Ա. Սիմոնյանին պատկանող տան ննջասենյակում այրվել են` բազմոցը, էլեկտրական ներքնակն ու հատակը` 2 քմ ընդհանուր մակերեսով։
Հրդեհի հետեւանքով ծխահարվել եւ Արմավիրի հիվանդանոց է տեղափոխվել 1992 թ. ծնված Սուսաննա Սիմոնյանը, որը ստանալով ռաջին բուժօգնություն, դուրս է գրվել։