Հրդեհ խնձորի այգում
Մարտի 11-ին, ժամը 15.30-ին հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում` "Դեմեր" կոչվող հողատարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.30-ին, մարվել` 17.00-ին։
Լ. Դունամալյանին պատկանող խնձորի այգում այրվել է 7000 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ 15 ծառ։