Ուժեղ քամի
Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 9-ին գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի, Տերյան փողոցի 4-րդ շենքի, ինչպես նաեւ արվեստի դպրոցի տանիքները` մոտ 1300 քմ ընդհանուր մակերեսով։
Վնասի չափը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով։
Ջուրը հեղեղել է գյուղը
Մարտի 10-ին, ժամը 15.00-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ձնհալի հետեւանքով հեղեղվել է Սոլակ գյուղի կենտրոնական թաղամասը։
Իրավիճակին ծանոթանալու նպատակով դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության մասնագետները։ Տեղում պարզվել է, որ հեղեղի հետեւանքով զգալիորեն վնասվել են գյուղի` մոտ 1 կմ երկարությամբ կենտրոնական փողոցը եւ 6 բնակելի տներ։
Վնասի չափը ճշտվում է։
Այրվել է էլեկտրական վահանակը
Մարտի 10-ին, ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Զոր. Անդրանիկի 20 հասցեում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.10-ին, մարվել` 20.23-ին։
Շենքի շքամուտքում այրվել են էլ. վահանակ եւ մալուխներ։
Հրդեհ ձեղնահարկում
Մարտի 10-ին, ժամը 16.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.10-ին, մարվել` 20.25-ին։
Այրվել են Ա. Հակոբյանի տան ձեղնահարկը` 228 քմ մակերեսով, 3 խմ փայտ, 3 խմ գոմաղբ եւ 300 հակ խոտ։