ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Այրվել է տնակ


Մարտի 9-ին,
ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Դարպաս գյուղում։
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.34-ին, մարվել` 11.39-ին։
Այրվել է Աղանիկ Հովսեփյանին պատկանող փայտե տնակն իր գույքով` 100 քմ մակերեսով։ Ա. Հովսեփյանը (ծնված 1945 թ.) վերին եւ ստորին վերջույթների այրվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետեւ` Երեւանի այրվածքների կենտրոն։
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության։


Ուժեղ քամի


Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 8-ի լույս 9-ի գիշերը գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են  Աստղաձոր գյուղի բնակիչներ Ս.Դավեյանին եւ Բ. Պետրոսյանին պատկանող տների ձեղնահարկերը, համապատասխանաբար` 287,5 եւ 70 քմ մակերեսներով, շրջվել է 4 էլեկտրասյուն, ինչի հետեւանքով գյուղի մի մասը հոսանքազրկվել է։
Մարտի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ գյուղի հոսանքամատակարարումը վերականգնվել է։
Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով։


Սելավը փակել է ճանապարհը


Մարտի 9-ին, ժամը 16.40-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ձնհալի հետեւանքով առաջացած սելավաջրերը ծածկել են Գեղնովիտ գյուղի տնամերձ հողամասերը` մոտ 5 հա մակերեսով` անանցանելի դարձնելով Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 300 մ երկարությամբ հատվածը։
Գավառի «Ճանշինի» աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 17.30-ի դրությամբ նշյալ ճանապարհով երթեւեկությունը վերականգնվել է։


Փլուզում Սյունիքում


Մարտի 9-ին, ժամը 19.20-ին Սյունիքի մարզից ստացված տեղեկության համաձայն` Երեւան-Կապան ավտոճանապարհի 254-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզվել եւ անանցանելի է դարձել ճանապարհի` 37 մ երկարությամբ, 8 մ լայնությամբ եւ 2,5 մ խորությամբ հատվածը։
Գորիսի «Ճանշինի» աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում ժամը 21.30-ի դրությամբ ճանապարհի նշյալ հատվածով ապահովվել է միակողմանի երթեւեկություն։


Հրդեհ տոնավաճառում


Մարտի 10-ին, ժամը 05.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Էրեբունի 17 հասցեում գտնվող շուկա-տոնավաճառում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը։
Ժամը 05.34-ին հայտարարվել է «հրդեհ թիվ 1 բիս»։ Դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.53-ին, մարվել` 06.08-ին։
Այրվել են առեւտրի տաղավարներ` 120 քմ եւ տանիք 100 քմ մակերեսներով։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`