Հրդեհ տնակում
Մարտի 6-ին, ժամը 21.01-ին Մարալիկ քաղաքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.35-ին, մարվել` 22.55-ին։
Այրվել է 18 քմ մակերեսով տնակ, որի ներսում հայտնաբերվել է տանտիրուհու` 1936 թ. ծնված Քնարիկ Գինոսյանի դին։
Հրդեհ Տավուշի մարզում
Մարտի 6-ին, ժամը 22.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզում` Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին հարակից տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.20-ին, մարվել` 00.10-ին։
Այրվել են Հաղարծին գյուղի բնակիչ Ա. Ստեփանյանին պատկանող` 36 քմ մակերեսով տնակը եւ 100 քմ խոտածածկույթ։