ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Փլուզում


Սյունիքի մարզպետարանից տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում փլուզվել է Իշխանասար գյուղի բնակիչ Ա. Արզումանյանին պատկանող  տան պատը` 12 քմ մակերեսով։
Զոհեր եւ վիրավորներ չկան։
Վնասի չափը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով։


Ուժեղ քամիներ   


Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում գրանցված ուժեղ քամու հետեւանքով մասամբ վնասվել են Քաջարան քաղաքի 15 շենքի տանիքներ` 160 քմ ընդհանուր մակերեսով, կոտրվել մոտ 60 քմ մակերեսով ապակիներ, շրջվել են Քարահունջ գյուղի նորակառույց մանկապարտեզի 50 քմ, ինչպես նաեւ Վերիշեն գյուղի տներից մեկի 250 քմ մակերեսներով տանիքները։


***


Շիրակի մարզից տեղեկացրել են, որ փետրվարի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են` Քեթի գյուղի տներից մեկի` 40 քմ մակերեսով տանիքը, բարձրավոլտ  հոսանքի մեկ էլեկտրասյուն, ինչպես նաեւ 3 էլեկտրասյան անկման պատճառով 25 տուն հոսանքազրկվել է։ Իսկ Աշոցք գյուղում հեռագրասյան վնասվելու հետեւանքով խափանվել է հեռախոսակապը։


Հրդեհ գազի արտահոսքից


Փետրվարի 22-ին, ժամը 09.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նալբանդյան 116/24 հասցեում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 09.36-ին։
Գազի 3 կգ-անոց բալոնի արտահոսքից բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է խոհանոցային պահարան` 3 քմ մակերեսով։


Հայտնաբերվել է դիակ


Փետրվարի 22-ին, ժամը 11.27-ին  ահազանգ  է ստացվել, որ Երեւանի Վրացական  15/29 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարարների կողմից, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացվել է նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1937 թ. ծնված Ռոզա Սահակյանի դին։


Անգիտակից վիճակում    


Փետրվարի 22-ին, ժամը 11.40-ին նմանատիպ ահազանգ է ստացվել Երեւանի Նոր Նորքի  4-րդ զանգված, 2-րդ հատված 32 հասցեից։
Դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով բացվել է շենքի 38-րդ բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1915 թ. ծնված Նիկոլայ Հակոբյանը` անգիտակից վիճակում։
Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո փրկարարները տուժածին հանձնել  են շտապօգնության ծառայության աշխատակիցներին։


Վիրավորներ ավտոպատահարից


Փետրվարի 22-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զոր. Անդրանիկ եւ Ներսիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 36 ՕՍ 999 եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 65 ՕՏ 526 պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վարորդներ` 1979 թ. ծնված Ն. Հարությունյանը եւ 1982 թ. ծնված Ա. Սարգսյանը, ինչպես նաեւ ուղեւոր, 1988 թ. ծնված Կ. Բաղիշյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։
Փրկարարների ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենաներից եւ տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության։


Հրդեհ Արմավիրում


Փետրվարի 22-ին, ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արշալույս գյուղում։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար։
Հրդեհը  մեկուսացվել է ժամը 22.28-ին, մարվել` 23.52-ին։
Այրվել են Ա. Սարգսյանին պատկանող տնակը եւ հարակից օժանդակ շինությունը` 100 քմ ընդհանուր մակերեսով։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`