Հրդեհ ինքնաշեն կառույցում
Փետրվարի 20-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արտաշիսյան-Հովհաննիսյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.28-ին, մարվել` ժամը 20.33-ին։
Ինքնաշեն քարե կառույցի ներսում այրվել է աղբ` 10 քմ մակերեսով։
Դեղորայքային թունավորում
Փետրվարի 20-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.10-ին դեղորայքային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նույն քաղաքի բնակչուհի, 1990 թ. ծնված Ա. Սիմոնյանը։
Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
Հրդեհ տպարանում
Փետրվարի 21-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տպարանում։
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար եւ փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.37-ին, մարվել` 09.37-ին։
"Կրատան" ՍՊԸ-ին պատկանող տպարանի պահեստում այրվել են թղթի գալարափաթեթներ` 200 քմ մակերեսով։
Դուրս է բերվել գետից
Փետրվարի 21-ին, ժամը 05.35-ին Վանաձորի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ քաղաքի Առափնյա փողոցին կից հոսող Տանձուտ գետի մեջ` ջրից դուրս ցցված քարին, հայտնաբերվել է երիտասարդ աղջիկ` ինքնասպանության փորձ կատարելիս, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։
Ժամը 06.33-ին փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1971 թ. ծնված Գ. Խաչատրյանը։