Վերելակի հորանում
Փետրվարի 18-ին, ժամը 17.34-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 33/1 կիսակառույց շենքի վերելակի հորանը մարդ է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները ոստիկանների ներկայությամբ հորանից դուրս են բերել 55-60 տարեկան տղամարդու դի եւ հանձնել շտապօգնության ծառայության աշխատակիցներին։
Հրդեհ բնակարանում
Փետրվարի 18-ին, ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Գայի պողոտայի թիվ 1/1 շենքի 40-րդ բնակարանում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.56-ին, մարվել` 19.00-ին։
Հ. Ստեփանյանի բնակարանում այրվել է զգեստապահարան։