ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Ուժեղ քամի


Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 15-16-ը Գորիսի տարածաշրջանում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են` Խնձորեսկ գյուղի  մանկապարտեզի, ակումբի եւ գյուղապետարանի տանիքները` 300 քմ ընդհանուր մակերեսով, Ներքին Խնձորեսկում շրջվել են` փայտյա 2 տնակ, ծառեր եւ էլեկտրասյուներ, ինչի հետեւանքով գյուղը հոսանքազրկվել է։
Վնասի չափը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով։
Նույն օրը, ժամը 18.00-ի դրությամբ հոսանքամատակարարումը վերականգնվել է։


Ավտոմեքենան շրջվել է ձորը


Փետրվարի 17-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Երասխ-Եղեգնաձոր ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։
Դեռեւս չպարզված հանգամանքներում` "ԵրԱԶ" մակնիշի 99 ՏԼ 900 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, շրջվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ, 1983 թ. ծնված Մարտին Ղարիբյանը եւ ուղեւոր, 1982 թ. ծնված Ալինա Հովհաննիսյանը (Արտաշատ քաղաքի Նալբանդյան փողոցի 26 տան բնակիչներ) ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արարատի հիվանդանոց։
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվում է բավարար։


Թունավորումներ


Փետրվարի 17-ին
Լոռու մարզից տեղեկություն է ստացվել են, որ ժամը 20.35-ին դեղորայքային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Աթաբեկյան 19 հասցեի բնակիչ, 1963 թ. ծնված Գերասիմ Ավետիսյանը։
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է ծանր։


***


Փետրվարի 17-ին Լոռու մարզից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն` պահածոյացված սնկից թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Մանուշյան 4/27 հասցեի բնակչուհի, 1975 թ. ծնված Արմենուհի Թունյանը։
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`