Հրդեհներ
Փետրվարի 15-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել են Դ. Դավթյանին պատկանող գոմի` 70 քմ մակերեսով տանիքը եւ այնտեղ պահեստավորած 150 հակ խոտ։
***
Փետրվարի 15-ին Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել են Ժ. Մանասյանին պատկանող տան բակում պահեստավորած 100 հակ խոտ եւ փայտյա ծածքը` 24քմ մակերեսով։
***
Փետրվարի 16-ին, ժամը 04.10-ին հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի «Թանգուց ձոր» թաղամասի թիվ 3 տանը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 05․10-ին։
Այրվել է Ա. Թանգյանին պատկանող տան նկուղում տեղադրված 10 հատ մեղվափեթակ։