Այրվել է 1 տոննա խոտ
Փետրվարի 14-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց Ձորի մարզի Շատին գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.43-ին, մարվել` 18.02-ին։
Այրվել է Գ. Ազիզյանի տան բակում կուտակված 1 տոննա խոտը։
Թունավորում գազից
Փետրվարի 14-ին Լոռու մարզից տեղեկություն է ստցավել, որ ժամը 16.30-ին բնական գազից թունավորումով Վանաձորի "Նարեկ" մանկական հիվանդանոց է տեղափոխվել Գուգարք գյուղի բնակիչ, 1995 թ. ծնված Արմեն Հախվերդյանը։
Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Ավտոպատահար Երեւան-Գյումրի ճանապարհին
Փետրվարի 14-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.00-ի սահմաններում Երեւան-Գյումրի
ավտոճանապարհի 83-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար։
Դեռեւս չպարզված հանգամանքներում` "ԳԱԶ 3110" մակնիշի 05 ՏՕ 513 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից, ընկել է ձորը։
Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, 1968 թ. ծնված Նորայր Պողոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի հիվանդանոց, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել։