ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Ավտոմեքենան շրջվել է ձորը


Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 12-ին, ժամը 02.40-ի  սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար։
Դեռեւս չպարզված հանգամանքներում` "ԳԱԶել" մակնիշի 18 OՍ 574 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը։
Պատահարի հետեւանքով ուղեւոր, 1953 թ. ծնված Մանյա Մուրադյանը տեղում զոհվել է, իսկ վարորդ, 1955 թ. ծնված Խ. Հարությունյանը եւ եւս 10 ուղեւոր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց։
Բժիշկների կողմից վարորդի վիճակը գնահատվել է միջին ծանրության, ուղեւորների վիճակը` բավարար։


Անօգնական վիճակում


Փետրվարի 12-ին, ժամը 11.12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զ. Սարկավագի 121/4 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին։
Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1937 թ. ծնված Լավրենտի Հակոբյանը` անօգնական վիճակում։


Փետրվարի 12-ին, ժամը 17.16-ին նմանատիպ ահազանգ է ստացվել Երեւանի Նոր-Նորքի 1-ին զանգված 37 հասցեից։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների եւ տանտիրոջ հարազատների ներկայությամբ բացել են 44-րդ բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1925 թ. ծնված Նազիկ Ղազարյանը` վատառողջ վիճակում։
Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո` փրկարարները  տուժածներին հանձնել են շտապօգնության ծառայության աշխատակիցներին։


Հայտնաբերվել է դիակ



Փետրվարի 12-ին, ժամը 13.00-ին Սիսիան քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Որոտան 3/3 հասցեում ենթադրվում է դիակի առկայություն, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու` 1940 թ. ծնված Վ. Սերդյակովայի դին։


Հրդեհ` կրպակում


Փետրվարի 13-ին,
ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ջիվանու 1/5 հասցեում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.50-ին, մարվել` 01.18-ին։
Այրվել են Ա. Սարգսյանին պատկանող կրպակի` 20 քմ մակերեսով տանիքը եւ գույքը։


Տաքսին բախվել է սյանը


Փետրվարի 13-ին,
ժամը 07.20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող "Կիտ" կահույքի սրահի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեռեւս չպարզված հանգամանքներում "Սամանդ" մակնիշի Տ 6041 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը։
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` վարորդը (անձը դեռեւս ճշտված չէ) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`