Բախվել են մարդատարն ու բեռնատարը
Փետրվարի 9-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Դեռեւս չպարզված հանգամանքներում` "ՎԱԶ-2121" մակնիշի 633 ՏՍ 51 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է "ԿամԱԶ" մակնիշի 103 ՏՍ 51 պետհամարանիշի բեռնատարին (վարորդ` 1966 թ. ծնված Լեւոն Խուրշուդյան)։
Պատահարի հետեւանքով "ՎԱԶ-2121" մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Կապան քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Ա. Մարտիրոսյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գորիսի հիվանդանոց։
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է։