Այրվել է խոտ
Փետրվարի 3-ին, ժամը 19.00-ին հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.25-ին, մարվել` 22.20-ին։
Այրվել է Ա. Պողոսյանին պատկանող տան բակում պահեստավորված 600 հակ խոտը։
Հրդեհ բնակարանում
Փետրվարի 4-ին Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 00.43-ին հրդեհ է բռնկվել Նորապատ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.12-ին, մարվել` 02.39-ին։
Ֆ. Դավթյանին պատկանող տանը այրվել է կահույք` 40 քմ ընդհանուր մակերեսով։