Հայտնաբերվել է դիակ
Փետրվարի 2-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Արեշի 5-րդ փողոց 45/11 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1920 թ. ծնված Մանյա Ղամբարյանի դին։
***
Փետրվարի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թամանյան 3/6 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին։
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1954 թ. ծնված Օ. Գրիգորյանի դին։
Դեպքի մասին տեղյակ են պահվել իրավապահ մարմինները։
***
Փետրվարի 2-ին, ժամը 18.07-ին Երեւան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ե. Քոչարի 1/56 հասցեում ենթադրվում է դիակի առկայություն, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1929 թ. ծնված Նադեժդա Ղուկասովայի դին։
Այրվել է խոտ
Փետրվարի 2-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.53-ին, մարվել` 17.27-ին։
Այրվել է Բ. Հովհաննիսյանին պատկանող 700 հակ խոտը։