Հորը մարդ է ընկել
Հունվարի 27-ին, ժամը
13.45-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ
Երեւանի Հ. Հովսեփյան փողոցի 8-րդ շենքին հարակից հորը մարդ է ընկել, եւ
նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը։
Փրկարարների ուժերով հորից դուրս է բերվել 1939 թ. ծնված Գրիգոր Յուլուզյանը եւ հանձնվել "1-03" ծառայության աշխատակիցներին։
Հայտնաբերվել է դիակ
Հունվարի 27-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոլդովական 30/3 շենքի 7-րդ
բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին։
Դեպքի
վայր մեկնած փրկարարները ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացել
են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1933 թ. ծնված Հմայակ
Աղաջանովի դին։