ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Խցանումներին գերի


Հունվարի 25-ին, ժամը 15.37-ից մինչեւ 20.50-ն ընկած ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել, որ ձնաբքի հետեւանքով Շիրակի մարզի` Մայիսյան-Աշոցք, Թորոսգյուղ-Աշոցք, Լանջիկ, Գյումրի-Թալին, Ցողամարգ-Վարդաղբյուր, Գյումրի-Բավրա, Լոռու մարզի` Վանաձոր-Ալավերդի, Վայոց ձորի մարզի` Մարտունի-Եղեգնաձոր, Արագածոտնի մարզի` Թալին-Մաստարա ավտոճանապարհներին առաջացած խցանումներից բազմաթիվ ավտոմեքենաներ են արգելափակվել։
Ահազանգերը փոխանցվել են համապատասխան մարզային փրկարարական վարչություններ։
Արագածոտնի մարզում խցանված ավտոմեքենաների ուղեւորների մի մասը տեղավորվել է գիշերելու Թալին քաղաքի հրշեջ-փրկարար ջոկատում։
Փրկարարների եւ մարզային Ճանշինների աշխատակիցների համատեղ ուժերով Շիրակի մարզում խցանումներից դուրս է բերվել 59, Արագածոտնի մարզում` 57 ավտոմեքենա։


Տուժած` պոկված տանիքից


Հունվարի 25-ին, ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղում մոլեգնած քամին պոկել է տան տանիքը, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ պոկվել-ընկել է դպրոցի` մոտ 1200 քմ մակերեսով տանիքը` տարբեր մարմնական վնասվածքներ հասցնելով 1973 թ. ծնված Նունե Խոցոյանին։ Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, տուժածը տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց։
Ըստ բժիշկների` Ն. Խոցոյանի կյանքին վտանգ չի սպառնում։
Քամուց վնասվել է նաեւ մոտակայքում կայանված` «Ֆոլքսվագեն» մակնիշի 19 ՍՏ 571 պետհամարանիշի ավտոմեքենան։
     

Երեխան ընկել է ջրամբարը


Հունվարի 25-ին, ժամը 17.29-ին  ահազանգ է ստացվել, որ  Երեւանի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարը երեխա է ընկել, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը։
Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, տեղի ուժերով ջրամբարից դուրս է բերվել, դեռեւս ինքնությունը չպարզված, մոտ 13 տարեկան պատանի, որի կյանքին, ըստ ականատեսների, վտանգ չի սպառնում։


Վտանգը վերացվել է


Հունվարի 25-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետեւանքով Երեւանի Շահումյան 4-րդ փողոցի 61-րդ տան տանիքի թիթեղը պոկվել է, եւ առկա է ընկնելու վտանգ։
Դեպքի վայր մեկնած փրկարարների կողմից կախված թիթեղն ապամոնտաժվել է եւ տեղափոխվել անվտանգ տարածք։


Մեքենան գլորվել է ձորը


Հունվարի 25-ին, ժամը 19.50-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն  է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։
Դեռեւս չպարզված հանգամանքներում` ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել եւ ձորը գլորվել «ՎԱԶ-2121» մակնիշի 07 ՏՕ 988 պետհամարանիշի ավտոմեքենան։
Ավտոմեքենայի վարորդ, 1962 թ. ծնված Ռ. Ասլանյանը դուրս է բերվել ձորից եւ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց։
Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության։


Հրդեհ տանիքում


Հունվարի 25-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.35-ին, մարվել` 20.55-ին։
Այրվել է Ս. Պետրոսյանին պատկանող տան տանիքը` 8 քմ մակերեսով, եւ 2 տոննա խոտ։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`