Ավտոպատահար
Հունվարի 22-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Արարատյան 16 հասցեում տեղի է ունեցել ավտովթար, եւ առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Դեռեւս չպարզված հանգամանքներում` "Մերսեդես" մակնիշի 13 ԼՍ 829 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գազի բաշխիչ կայանին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի բռնկման։ Ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Դեպքի վայր ժամանած "1-04" ծառայության աշխատակիցների կողմից փակվել է փականը, դադարեցվել գազի արտահոսքը։
Հրդեհ Ջրառատում
Հունվարի 23-ին, ժամը 01.55-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրառատ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել Հրազդանից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.22-ին։
Այրվել է Լ. Ավետիսյանին պատկանող տան բակում պահեստավորված 8 տոննա խոտը։