ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Մեքենան` ձյան մեջ


Հունվարի 19-ին, ժամը 13.30-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ում ավտոմեքենա է խրվել ձնակույտի մեջ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ժամը 15.30-ին "Գավառի ճանշին" ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ճանապարհը մաքրվել է, եւ ձնակույտից ճանապարհի երթեւեկելի հատված է դուրս բերվել "ՎԱԶ-2106" մակնիշի 02 ՕՕ 887 պետհամարանիշի ավտոմեքենան։


Թունավորումներ


Հունվարի 19-ին,  ժամը 16.24-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Վանաձորի "Նարեկ" մանկական հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Շիրակացու 7/4 հասցեի բնակչուհի, 3-ամյա Մոնիկա Համբարյանը։
Բժիշկները երեխայի վիճակը գնահատել են միջին ծանրության։


* * *


Հունվարի 19-ին,  ժամը 20.55-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ին շմոլ գազից թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Հակոբյան 38 հասցեի բնակչուհի, 1979 թ. ծնված Մարիետա Մկրտչյանը։
Բժիշկները տուժածի վիճակը բնութագրել են միջին ծանրության։


Հրդեհ խորդանոցում


Հունվարի 19-ին,  ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 92 տանը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.18-ին, մարվել` 18.20-ին։
Տան խորդանոցում այրվել է 2 խմ ծավալով վառելափայտ։


Այրվել է խոտ


Հունվարի 19-ին,  ժամը 22.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.15-ին, մարվել` ժամը 00.40-ին։
Ե. Պարոնյանին պատկանող տան բակում  այրվել է 300 հակ պահեստավորված խոտ։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`