Հրդեհ ավտոտնակում
Հունվարի 17-ին, ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում` Հրազդանի Րաֆֆու փողոցի 20-րդ շենքին հարակից ավտոտնակում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.30-ին, մարվել` 10.29-ին։
Այրվել է Տ. Ղամբարյանի` 24 քմ մակերեսով ավտոտնակը, այնտեղ կայանված «Ֆորդ Ֆերա» մակնիշի 10 ՕՕ 340 պետհամարանիշի դիատար ավտոմեքենան` ամբողջությամբ, եւ դագաղներ։
Անգիտակից վիճակում
Հունվարի 17-ին, ժամը 12.13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտա 38/29 հասցեի բնակիչը չի արձագանքում դռան զանգերին, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները բացվել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող, 1924 թ. ծնված Աստղիկ Հարությունյանը։
Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո փրկարարները Ա. Հարությունյանին հանձնել են «1-03» ծառայության աշխատակիցներին։
Հրդեհ մայրաքաղաքում
Հունվարի 17-ին, ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտա13 հասցեում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Ժամը 18.57-ին հայտարարվել է հրդեհի ԲԻՍ-1 բարդության աստիճան։ Հրդեհի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.11-ին, մարվել` 19.33-ին։
Այրվել են մի քանի քաղաքացու պատկանող բնակելի շինություններ` 250 քմ ընդհանուր մակերեսով։