ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Այրվել են հաշվիչներ


Հունվարի 11-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Աղբյուր Սերոբի 3 հասցեում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.22-ին, մարվել` 10.31-ին։
Շենքի 4-րդ մուտքի էլեկտրական վահանակում այրվել է 15 հաշվիչ եւ 1,5 մ  երկարությամբ մալուխ։


Ուժեղ քամի


Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունվարի 2-3-ը մարզում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Մարտունի քաղաքի մի շարք առանձնատների տանիքների ծածկերը եւ փայտյա կառուցվածքները` 301 քմ ընդհանուր մակերեսով։


Այրվել է խոտ


Հունվարի 11-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.55-ին, մարվել` 18.25-ին։
Գերեզմանատանը հարակից եղեւնուտում այրվել են 400 քմ մակերեսով չորացած տերեւներ եւ խոտ։


***


Հունվարի 11-ին, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գետավան գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին։
Այրվել է 700 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ 1 ծառ։


***


Հունվարի 12-ին, ժամը 00.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ամրակից գյուղի սկզբնամասում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.15-ին, մարվել` 00.45-ին։
Այրվել է 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք։


Տուժածներ պայթյունից


Հունվարի 11-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.45-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում, Օշական գյուղի բնակիչ Մ. Սարգսյանի տանը պայթյուն է տեղի ունեցել։
Պատահարի հետեւանքով տարբեր վնասվածքներով Աշտարակի հիվանդանոց են տեղափոխվել 1928 թ. ծնված Սիրանուշ Անտոնյանը, 1975 թ. ծնված Մուշեղ, 1998 թ. ծնված Վազգեն եւ 2000 թ. ծնված Ռուզաննա Սարգսյանները։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը բնութագրել են բավարար։


Հրդեհ տնակում


Հունվարի 11-ին, ժամը 17.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Աղբյուր Սերոբի 52/4 հասցեում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.52-ին, մարվել` 18.12-ին։
Այրվել է Ս. Խաչատրյանին պատկանող ինքնաշեն տնակը` 20 քմ մակերեսով։


Այրվածքներ հրդեհից


Հունվարի 11-ին, ժամը 22.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արցախի 75 հասցեում` "Մաքուր երկաթի" փորձարարական գործարանի տարածքում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.45-ին, մարվել` 22.55-ին։
Մոլիբդենի հալեցման արտադրամասում, երկաթյա տարայի մեջ, այրվել է մոլիբդենի օքսիդ եւ 1 մ մալուխ։
Հրդեհի հետեւանքով գործարանի աշխատակից Էմիլ Ամուրջանյանը 1-ին եւ 2-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոն։
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը բնութագրվել է միջին ծանրության։


Հրդեհ գոմում


Հունվարի 11-ին, ժամը 16.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մեծավան գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել` 19.30-ին։
Այրվել է Ո. Թմոյանին պատկանող անասնագոմը` 90 քմ մակերեսով եւ 100 հակ անասնակեր։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`