Հրդեհ "Հրազդան ՋԷԿ-ում"
Հունվարի 10-ին, ժամը 19.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի "Հրազդան ՋԷԿ"-ի 5-րդ բլոկի շինարարության տարածքում։
Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ Հրազդանից, եւս երկուսը` Երեւանից։
Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, ՀՓԾ տնօրեն Է. Բարսեղյանը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.31-ին, մարվել` 21.40-ին։
"Հրազդանշինի" 5-րդ ընդլայնման տարածքում այրվել է տեխնիկական ջրերի հովացման հովհարների փայտե աշտարակը` 300 քմ մակերեսով։
Այրվել է կրպակ
Հունվարի 10-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի մետրոյի "Սասունցի Դավիթ" կայարանի մուտքին հարակից տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.11-ին, մարվել` 20.29-ին։
Այրվել են Հ. Մանգասարյանին պատկանող առեւտրի կրպակի առաստաղը եւ պատերը` 15 քմ ընդհանուր մակերեսով։